hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Հունիս 11

Վախենինգենի համալսարանի գիտնականները վերապատրաստեցին ՀԱԱՀ-ի դասախոսներին ու հետազոտողներին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մայիսի 27-ից հունիսի 7-ը հյուրընկալել էր հետազոտող-գիտնականների Նիդերլանդների Վախենինիգենի համալսարանից: Նիդերլանդացի գիտնականները Հայաստանում էին Կրթության միջազգայնացման հոլանդական կազմակերպության՝ NUFFIC-ի աջակցությամբ և Երևանի «Փարիզ»

հյուրանոցում երկշաբաթյա վերապատրաստման դասընթաց անցկացրեցին ՀԱԱՀ դասախոսների և «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի գիտաշխատողների համար, ովքեր աշխատում կամ դասավանդում են բույսերի գենոֆոնդի ուսումնասիրման, բուսաբուծության, բույսերի ֆիզիոլոգիայի և կենսատեխնոլոգիայի ոլորտներում: «Հայաստանում կլիմայի փոփոխությունների նկատմամբ բույսերի գենետիկական ռեսուրսների և նախաբուծման կառավարման ուղղությամբ կարողությունների զարգացում» թեմայով դասընթացն ընդգրկում էր ինչպես տեսական դասախոսություններ, այնպես էլ գործնական պարապունքներ՝ դաշտային այցելությունների տեսքով:
Վերապատրաստողներ Քրիս Քիկը, Յան Քիս Գուդը և Ռենթս Նիկսը դասընթացի մասնակիցներին հաղորդակից դարձրեցին բույսերի գենետիկական ռեսուրսների կառավարման, կենսաբազմազնության, բույսերի պաշտպանական հատկությունների բարձրացման, կլիմայական փոփոխությունների դիմակայման և նախաբուծման վերաբերյալ նորարարական մոտեցումներին: Դասընթացի մասնակից ագրարայինցիներն էլ իրենց հերթին ներկայացրեցին ոլորտի հետ կապված իրենց փորձն ու դիտարկումները, հանդես եկան թեմատիկ ներկայացումներով: Կենսաբազմազնության, գենոֆոնդի պահպանման գործնական պարապմունքներն էլ նշանավորվեցին երկօրյա դաշտային այցելություններով՝ Արմավիրի մարզում գտնվող ՀԱԱՀ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն, Վաղարշապատի ցուցադրական ջերմոցային տնտեսություն, Էրեբունի ազգային արգելոց, որտեղ հետազոտող գիտնականների հայ-հոլոնդական խումբը ուսումնասիրեց բույսերի կենսաբազմազանությունն ու որոշ վայրի բուսատեսակների սորտային առանձնահատկությունները:
DSC_0002Ինչպես նշում են դասընթացի մասնակից ՀԱԱՀ-ի դասախոսները՝ երկշաբաթյա վերապատրաստումն արդյունավետ էր և հետաքրքիր հատկապես բույսերի դիմացկունության գեների բացահայտման, նոր սորտերի ստացման հետ կապված ժամանակակից տեխնոլոգիական մոտեցումներին ծանոթանալու տեսանկյունից: Ստացած գիտելիքներն ագրարայինցիները պատրաստվում են կիրառել ինչպես բույսերի սելեկցիոն լաբորատորիաներում, այնպես էլ լսարանում: Ամփոփելով վերապատրաստման դասընթացները՝ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համաբարձումյանը դասընթացի ձեռքբերումների և ակտիվ մասնակիցների կողքին նշում է նաև մի շարք թերություններ. «Վերապատրաստման դասընթացին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀԱԱՀ-ի 22 աշխատակիցներ, սակայն մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով նրանցից ոմանք ծրագրի մեկնարկին հրաժարվեցին մասնակցել: Մասնակիցներից ոմանք էլ հաճախ էին ուշանում դասերից, դաշտային այցելությունների ընթացքում պասիվ էին և չէին մասնակցում գործնական աշխատանքներին: Որպես արդյունք՝ երկշաբաթյա վերապատրաստումներին մասնակցել և հունիսի 7-ին դասընթացը հաջողությամբ ավարտել ու հավաստագրեր է ստացել միայն 15 աշխատակից»,-ասում է պարոն Համբարձումյանը և հավելում, որ սա ամենեւին չի խանգարել Ագրարային համալսարանի հետ գործակցությունը շարունակելու՝ Վախենինգենի գործընկերների ցանկությանը:
DSC_1146Այցի շրջանակում հոլանդացի գործընկերները ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակցների հետ քննարկել են հայ-հոլանդական ագրարային երկու բուհերի միջև գործակցության հետագա քայլերը: Հիշեցնենք, որ մայիսի 29-ին ՀԱԱՀ-ի և Վախենինգենի համալսարանի միջև կնքվել էր փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է իրականացնել մագիստրանտների և ասպիրանտների փոխանակում, վերապատրաստման ու հետազոտական համատեղ ծրագրեր, և ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտն արդեն աշխատում է նոր ծրագրի իրագործման ուղղությամբ:
Վախենինգենի համալսարանի ներկայացուցիչների այցը Հայաստան նշանավորվել է մի շարք պատմամշակութային և տեսարժան վայրեր (Էջմիածին, Սարդարապատ, Տաթև, Արենի, Սևան, Հաղարծին, Ծաղկաձոր, Գյումրի) այցելություններով, որոնք նրանց համար սիրով կազմակերպել էր ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտը:

 

Իտալիայի Տուշայի համալսարանում ունեցած վերապատրաստման արդյունքների շնորհանդես-հաշվետվություն

Կրակովի Յագելոնյան համալսարանում դասավանդման փորձի ներկայացում

Աշխատանքի շուկայի վիճակագրության վերաբերյալ դասախոսություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10