hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Հունիս 10

Ագրարային համալսարանում բացվեց Հայաստանի առաջին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում հունիսի 6-ին բացվեց Հայաստանի առաջին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը: Նախագիծն իրականություն է դարձել Ագրարային համալսարանի, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի և Nation in Action

կրթաձեռնարկչական հարթակի ռազմավարական գործակցության շնորհիվ: Ինչպես բացման խոսքում նշեց ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը՝ Ագրարային համալսարանը նախագծի շրջանակում պատրաստ է համագործակցել նոր գործընկերների հետ, որոնք մտահոգ են գյուղոլորտի ապագայով և դրա զարգացման գործում կարևորում են նորարարական գաղափարների ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը:

«Ագրարայինից ագրոտեխնոլոգիական կրթության գերազանցության կենտրոն դառնալու մեր որդեգրած ռազմավարական բարեփոխումների ճանապարհին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի բացումը կարևոր քայլ է: Տարիներ շարունակ Ագրարային համալսարանի գիտական կենտրոններում ստեղծվել են գիտական արդյունքներ, որոնք չեն հանրայնացվել: Մենք ունենք 7000-ից ավելի ուսանողներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում ստեղծարար մտածողությամբ օժտված, ագրարային ոլորտի զարգացմանը միտված հետաքրքիր, նորարարական գաղափարներ ունեցող ուսանողները: Ուստի ՀԱԱՀ-ի ագրոտեխնոլոգիական ինկուբատորի հիմնումը հնարավորություն կտա համախմբել մեր գիտական-նորարարական ներուժն ու կյանքի կոչել ագրոտեխնոլոգիական ստարտափեր: Այն թույլ կտա մեր մտավոր արտադրանքը հասանելի դարձնել ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»,- ասաց պարոն Ուռուտյանը՝ հավելելով, որ ՀԱԱՀ ագրոտեխնոլոգիական ինկուբատորի ծառայություններից օգտվելու հնարավորություն կունենան ոչ միայն ՀԱԱՀ-ի, այլ նաև այլ համալսարանների ուսանողներն ու աշխատակիցները, շահագրգիռ անհատներ ու կազմակերպություններ:

Ինկուբատորի ռազմավարական գործընկեր Nation in Action հարթակի համահիմնադիր, ՀԱԱՀ-ի շրջանավարտ Հովհաննես Երիցյանը ներկայացրեց «Ագրոտեխնոլոգիաների ինկուբատոր» ծրագրի հիմնական նպատակներն ու գործողությունները և մասնավորապես նշեց. «Գյուղատնտեսության ոլորտը զարգացման մեծ հնարավորություններ ունի, և Հայաստանում ոլորտի զարգացման հեռանկարը մենք կապում ենք երկրի միակ ագրարային բուհի՝ ՀԱԱՀ-ի հետ»:

ՀԱԱՀ-ի ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը նպատակ ունի աջակցել ագրոբիզնեսի ոլորտի նորաստեղծ կազմակերպություններին և ձեռնարկատերերին՝ տրամադրելով տեխնոլոգիական և գործարար ծառայություններ, համատեղ աշխատանքի տարածք և մեկնարկային ֆինանսավորում: Ծրագրի առաջին փուլում ՀԱԱՀ-ի ուսանողների և ծրագրով հետաքրքրվող այլոց համար (շուրջ 100 շահառու) կիրականացվի ստարտափերի կառավարման և գյուղատնտեսության ոլորտի հնարավորությունների վերաբերյալ կրթական դասընթաց, որին կհաջորդի ինկուբացիոն գործընթացը՝ ստարտափ գաղափարների առաջքաշում, թիմերի ձևավորում, ապա ինժեներական կրթություն և ագրոտեխնոլոգիական լաբորատորիաների ստեղծում: Սկզբնական փուլի համար ծրագիրը նախատեսում է մինչև 25 ստարտափ թիմերի կազմավորում և լավագույն 3 ստարատափ գաղափարների ֆինասնավորում ու իրագործում:

Ագրոտեխնոլոգիների ինկուբատորի մեկնարկը ողջունեցին UNDP-ի ներկայացուցիչ Ռուզաննա Սաֆարյանը, «Սեֆ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ ներկայացուցիչ Գարեգին Գևորգյանը, «Ստարտափ Արմենիա»-ի համահիմնադիր Տիրան Հակոբյանը, «Գրանատուս Վենչուրս» ընկերության ներկայացուցիչ Լիլիթ Հովհաննիսյանը և «Քրաուդֆանդինք ֆորմուլա»-ի հիմնադիր, ՀԱԱՀ-ի շրջանավարտ Նարեկ Վարդանյանը: Գյուղատնտեսության մեջ նորարարական լուծումներ առաջ քաշելու և իրագործելու հարցում նրանք կարևորեցին Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի հիմնումը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել նախագծի իրագործմանը: Ռուզաննա Սաֆարյանը ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանին և Nation in Action-ի համահիմնադիր Հովհաննես Երիցյանին կոչեց «ռեֆորմատորներ»՝ վստահորեն հույս հայտնելով, որ Ագրոտեխնոլոգիական ինկուբատորն ի վիճակի է կարճ ժամանակամիջոցում հեղափոխություն իրականացնել ագրարային ոլորտում:

 

Իտալիայի Տուշայի համալսարանում ունեցած վերապատրաստման արդյունքների շնորհանդես-հաշվետվություն

Կրակովի Յագելոնյան համալսարանում դասավանդման փորձի ներկայացում

Աշխատանքի շուկայի վիճակագրության վերաբերյալ դասախոսություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10