hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Շաբաթ, Հունիս 08

Միջազգայնացման հիմնահարցերից մինչև բուհի մարկետինգ և հարակայուն կառավարման ռազմավարություն

Նիդերլանդների հնագույն քաղաքում՝ Նայմեխենում Ռադբաուդի համալսարանի վերջերս կազմակերպած միջազգայնացման շաբաթին մասնակցել են 20 երկրի 36 ներկայացուցիչներ: Մեր համալսարանը շաբաթվա ընթացում ներկայացնում էր Միջազգային կապերի դեպարտամենտի դրամաշնորհային ծրագրերի բաժնի վարիչ Ալլա Ալեքսանյանը:

Անդավաճան մնալով իրենց նորարարական և ստեղծագործ աշխատաոճին՝ Ռադբաուդի համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտը հրավիրել էր տարբեր ոլորտների լավագույն մասնագետներին, ովքեր ոչ միայն ներկայացնում էին իրենց բուհի և երկրի փորձը: Յուրօրինակ էր Ռադբաուդի համալսարանի հարակայուն կառավարման ռազմավարությանը նվիրված սեմինարը, որտեղ անդրադարձ եղավ աշխատանքի և ուսուցման միջավայրի, կրթության և գիտության, գործընկերների և շահառուների հետ հարաբերությունների հարակայունությանը, դրանց կարևորությանը, հակասություններին ու միջազգայնացման ռազմավարության հետ ընդհանրությանը:
IMG-0564Շաբաթվա ընթացքում անդրադարձան նաև բուհում հաղորդակցման ռազմավարությանը, միջազգային մարկետինգին և միջազգային ուսանողների հավաքագրմանը, ներկայացվեցին ուսանողական տարբեր նորարարական ծրագրեր և ստարտափեր:
Որպես հատուկ հյուր ներկա էր Նիդերլանդների Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչը, որը ներկայացրեց Էրազմուս+ գործողությունների ազդեցության գնահատման համար մշակված նոր գործիքակազմը, դրա կիրառման անհրաժեշտությունը և հնարավորությունները: DSC06629
Առանձակի ուշադրության էին արժանի «Ինչպես աջակցել բուհի աշխատակազմին դրամաշնորհներ գտնելու գործում» և «Ինչպես կազմակերպել ամառային դպրոցներ» խորագրերով վերապատրաստումները, որոնց ընթացքում ոչ միայն ներկայացվեց ընդունող համալսարանի փորձը, այլ նաև մանրակրկիտ կերպով քննարկվեցին բոլոր կազմակերպչական հարցերը:
Աշխատանքայինից բացի, շաբաթը հագեցած էր նաև մշակութային միջոփցառումներով:
Հուսով եմ, որ ձեռք բերված նոր գիտելիքներն ու փորձը կկարողանանք ներդնել ՀԱԱՀ-ում, իսկ ձեռք բերված ծանոթությունները նոր համագործակությունների հիմք կդառնան:


Ալլա Ալեքսանյան
ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտի
դրամաշնորհային ծրագրերի բաժնի վարիչ

 

Հետազոտական աշխատանքների տեսանելիության ապահովում միջազգային հարթակում

Հետազոտական աշխատանքների  տեսանելիության ապահովում միջազգային հարթակում

ՀԱԱՀ-ի միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժինը ՀԱԱՀ գիտնականնների միջազգային տեսանելիության, գիտական համագործակցության ընդլայնման և պահանջվող չափորոշիչներին համապատասխանելու համար researcggate.net հետազոտական հարթակում գրանցման գործընթաց է սկսել սույն թվականի հուլիս ամսվանից։
Հարթակը հնարավորություն է տալիս ներբեռնել Ձեր գիտական աշխատությունները, հրատարակությունները, արտոնագրերը, գիտական նվաճումները, լրացնել Ձեր հետազոտական պրոֆիլը և ժամանակի ընթացքում ունենալ գիտական մեջբերումների դասիչ։ Մանրամասներին ծանոթանլու և հարթակում գրանցվելու համար սեղմեք
այստեղ։

...

Սպորտային առողջարարական խմբեր ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սպորտային առողջարարական խմբեր ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

ՀԱԱՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը տեղեկացնում է, որ այսուհետ համալսարանում կգործեն աշխատակիցների առողջարարական խմբեր, որոնց նպատակն է զարգացնել աշխատակիցների ֆիզիկական ընդունակությունները, ինչպես նաև պատրաստել հավաքական թիմեր՝ բուհական դասախոսական մարզական խաղերին մասնակցելու համար: Այն կնպաստի աշխատակիցների առողջ ապրելակերպին:
Ստորև ներկայացվում է ՀԱԱՀ-ի աշխատակիցների առողջարարական խմբերի  գրաֆիկը՝

...

Սպորտային կատարելագործման (սեկցիոն) խմբեր ՀԱԱՀ-ի ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10