hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Հունիս 06

Կառուցողական և նպատակային քննարկումներ Տուշայի համալսարանում

«Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մի խումբ դասախոսներ ու վարչական աշխատողներ մայիսի 16-ից 23-ը դասավանդման և վերապատրաստման նպատակով այցելեցին Իտալիայի Տուշայի համալսարան:
Առաջին օրը ծրագրի մասնակից երկրների ներկայացուցիչները

ներկայացրեցին իրենց ուսումնական հաստատությունները, հետազոտական կենտրոնները` անդրադառնալով ագրարային ոլորտում գիտակրթական զարգացման հնարավորություններին:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը մանրամասնորեն ներկայացրեց վերջին շրջանում համալսարանում ընթացող բարեփոխումները և խոսեց ապագայի այն ծրագրերի մասին, որոնք ՀԱԱՀ-ն ավելի մրցակցային ու առաջադեմ են դարձնելու:
ՀԱԱՀ Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանի խոսքով, որը դասախոսություն էր պատրաստել գյուղատնտեսության ֆինանսավորման վերաբերյալ, շատ կառուցողական և նպատակային են եղել հատկապես Տուշայի համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ ՀԱԱՀ-ի դասախոսների անհատական հանդիպումները. պրոֆեսոր Սավերիո Սեննի հետ քննարկվել են սոցիալական գյուղատնտեսության առավելություններն ու զարգացման խոչընդոտները, իսկ պրոֆեսոր Գաբրիելե Դոնոն ներկայացրել է Իտալիայում գյուղատնտեսական արտադրության հիմնական ուղղությունները՝ դիտարկելով գյուղատնտեսության ոլորտի իրավական կարգավորումն ու ֆինանսավորման աղբյուրները:
Ծրագրի շրջանակում կազմակերպվել են շրջայցեր Տուշայի համալսարանի լաբորատորիաներ և հետազոտական-փորձարարական կենտրոններ:
Վիտերբոյում ՀԱԱՀ-ի դասախոսները հանդիպել են նաև մեր սիրելի ուսանողներին, ովքեր այս պահին շարունակում են իրենց կրթությունը Տուշայի համալսարանում:

 

Իտալիայի Տուշայի համալսարանում ունեցած վերապատրաստման արդյունքների շնորհանդես-հաշվետվություն

Կրակովի Յագելոնյան համալսարանում դասավանդման փորձի ներկայացում

Աշխատանքի շուկայի վիճակագրության վերաբերյալ դասախոսություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10