hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Հունիս 06

ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի ուսանողը սովորում և միաժամանակ դասավանդում է Վայհենշտեֆանում 

ՀԱԱՀ-ի և Գերմանիայի Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի գործակցության շրջանակում այս պահին գերմանական գործընկեր համալսարանում իրենց ուսումն են շարունակում «Ագրարային մենեջմենթ» միջազ-գային մագիստրոսական ծրագրի 5 լավագույն ուսանողներ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Գերմանիայում նրանք աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ և ակտիվությամբ: Հատկապես ուշագրավ էր այն փաստը, որ վերջերս վերոնշյալ ուսանողներից մեկը` Վարդուհի Անտոնյանը, որպես Վայհենշտեֆանի համալսարանում «Ագրարային մենեջմենթ»

միջազգային մագիստրոսական ծրագրի իրենց կուրսի լավագույն ուսանող նշանակվել է դասընթացավար՝ վճարովի հիմունքներով: Վարդուհին Վայհենշտաֆանում «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի իր համակուրսեցի ուսանողներին դասերից դուրս, շաբաթական 3 ժամ դասավանդում է Ձեռնարկությունների պլանավորում առարկան:
«Համանման փաստերը ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտություն-ների համալսարանի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական կուրսում Հայաստանը, որ ներկայացված է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներով, եղել է և շարունակում է մնալ առաջատարը ուսանողների բարձր առաջադիմության, աշխատասիրության և բազմակողմանի զարգացածության տեսակետից», - հաճույքով նշում է ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի ղեկավար Անի Պետրոսյանը:

 

Հետազոտական աշխատանքների տեսանելիության ապահովում միջազգային հարթակում

Հետազոտական աշխատանքների  տեսանելիության ապահովում միջազգային հարթակում

ՀԱԱՀ-ի միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժինը ՀԱԱՀ գիտնականնների միջազգային տեսանելիության, գիտական համագործակցության ընդլայնման և պահանջվող չափորոշիչներին համապատասխանելու համար researcggate.net հետազոտական հարթակում գրանցման գործընթաց է սկսել սույն թվականի հուլիս ամսվանից։
Հարթակը հնարավորություն է տալիս ներբեռնել Ձեր գիտական աշխատությունները, հրատարակությունները, արտոնագրերը, գիտական նվաճումները, լրացնել Ձեր հետազոտական պրոֆիլը և ժամանակի ընթացքում ունենալ գիտական մեջբերումների դասիչ։ Մանրամասներին ծանոթանլու և հարթակում գրանցվելու համար սեղմեք
այստեղ։

...

Սպորտային առողջարարական խմբեր ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սպորտային առողջարարական խմբեր ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

ՀԱԱՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը տեղեկացնում է, որ այսուհետ համալսարանում կգործեն աշխատակիցների առողջարարական խմբեր, որոնց նպատակն է զարգացնել աշխատակիցների ֆիզիկական ընդունակությունները, ինչպես նաև պատրաստել հավաքական թիմեր՝ բուհական դասախոսական մարզական խաղերին մասնակցելու համար: Այն կնպաստի աշխատակիցների առողջ ապրելակերպին:
Ստորև ներկայացվում է ՀԱԱՀ-ի աշխատակիցների առողջարարական խմբերի  գրաֆիկը՝

...

Սպորտային կատարելագործման (սեկցիոն) խմբեր ՀԱԱՀ-ի ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10