hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Հունիս 05

ԱՈՒԿ-ցիների հերթական սերունդն ունի հաջողության երաշխիքներ և ուղետոմս դեպի փայլուն ապագա

Նրանք հավատում են, համոզված են, որ կարող են փոխել աշխարհը: Փոխել դեպի էլ ավելի լավը: Նրանց պատրաստել են ազատ թռիչքի, սլացքի, եւ մեկնարկի հանդիսավոր պահը այսօր էր՝ հունիս 5-ին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման հայ-ամերիկյան կենտրոնն առինքնող շքահանդեսով

ճանապարհեց շրջանավարտների 19-րդ սերնդին: Ի տարբերություն նախորդ բոլոր տարիների, հանդիսությունը ԱՈՒԿ-ի շատ խորհրդանշական «Երազանքների սրահում» էր, ինչն էլ ավելի ոճային ու ժամանակակից փայլ էր հաղորդել արարողությանը:
Այստեղ՝ հենց այս սրահում, նոր ընդունված վախվորած երիտասարդները մինչ ուշ երեկո ջանացել, տքնել ու բանավիճել են, ոգեշնչվել, երբեմն էլ հուսահատվել են, երազել ու ծրագրեր հղացել: Եւ հիմա եկել է պահը երախտիքի խոսք հղելու հարազատ բուհին, ծնողներին, դասախոսներին, որոնք օգնեցին, որ պատվով հաղթահարեն բոլոր մարտահրավերները: IMG_7849«ԱՈՒԿ-ի դասախոսական կազմ, գիտեմ, որ խոսում եմ բոլորի անունից, երբ ասում եմ շնորհակալություն ձեր համբերատարության, աջակցության եւ մշտական ուղղորդման համար, բայց ամենակարեւորը, շնորհակալություն մեզ ստիպելու եւ օգնելու համար, որ մենք համապատասխանենք ամենաբարձր չափորոշիչներին»-հրաժեշտից առաջ ասաց մագիստրոս Անի Սարիբեկյանը:
ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան ՈՒռուտյանը, որը նախկինում ղեկավարել է ԱՈՒԿ-ը, երիտասարդներին պատգամեց, որ միշտ հիշեն. «Այս գերազանց կրթական հաստատությունն արդյունք է Ագրարային համալսարանի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Տեխասի A&M համալսարանի փայլուն համագործակցության» եւ հորդորեց շնորհակալությամբ հիշել, որ բացառիկ, բարձրակարգ ուսումնառության հնարավորությունը ստեղծվել է հենց այդ գործընկերային փոխըմբռնման եւ աջակցության շնորհիվ: Պարոն Ուռուտյանը նշեց  ԱՈՒԿ-ի առաջընթացի գործում նաև Սփյուռքի հաստատությունների և անհատ բարերարների հարաճուն դերը, որոնցից երկուսը՝ ԱՈՒԿ-ի լավագույն բարեկամներ բոստոնահայ ամուսիններ Ջուդիթ Սարյանը և Անդրանիկ Զառուգյանը, ներկա էին ավարտական արարողությանը: IMG_1992
ԱՈՒԿ գաղափարի հղացող-ոգեշնչող-իրագործմանը մշտապես աջակցողներից մեկը՝ Ջոն Նիքըլըզը ԱՄՆ-ից, ուղիղ կապով ողջունեց ու քաջալերեց երիտասարդներին:
Բակալավրիական եւ մագիստրոսական ծրագրերի շրջանավարտներին բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեցին նաեւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ծրագրերի տնօրեն Դեբորա Գրիզերը եւ ԱՈՒԿ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը: IMG_7899Ի դեպ, վերջինս նույնպես ԱՈՒԿ-ի շրջանավարտ է եւ իր փորձով գիտե, համոզված է, որ ավարտելուց հետո էլ երիտասարդները մնալու են ԱՈՒԿ-ի մեծ, հարաճուն ընտանիքի անդամներ: Ընտանիք, որտեղ իշխում է սերը մեկմեկու եւ աշխատանքի ու գիտելիքի նկատմամբ: Որտեղ բոլորը կարող են ակնկալել աջակցություն եւ բոլորը կարող են սատարել իրար: Որտեղ խրախուսվում են ստեղծագործ միտքն ու երեւակայությունը, եւ սովորում են չընկրկել, չվախենալ դժվարություններից, մարտահրավերներից:
Կրկնելով տիկին Դեբորա Գրիզերին՝ մենք էլ համոզված փաստենք, այս երիտասարդներին փայլուն ապագա է սպասվում:

 

Հետազոտական աշխատանքների տեսանելիության ապահովում միջազգային հարթակում

Հետազոտական աշխատանքների  տեսանելիության ապահովում միջազգային հարթակում

ՀԱԱՀ-ի միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժինը ՀԱԱՀ գիտնականնների միջազգային տեսանելիության, գիտական համագործակցության ընդլայնման և պահանջվող չափորոշիչներին համապատասխանելու համար researcggate.net հետազոտական հարթակում գրանցման գործընթաց է սկսել սույն թվականի հուլիս ամսվանից։
Հարթակը հնարավորություն է տալիս ներբեռնել Ձեր գիտական աշխատությունները, հրատարակությունները, արտոնագրերը, գիտական նվաճումները, լրացնել Ձեր հետազոտական պրոֆիլը և ժամանակի ընթացքում ունենալ գիտական մեջբերումների դասիչ։ Մանրամասներին ծանոթանլու և հարթակում գրանցվելու համար սեղմեք
այստեղ։

...

Սպորտային առողջարարական խմբեր ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սպորտային առողջարարական խմբեր ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

ՀԱԱՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը տեղեկացնում է, որ այսուհետ համալսարանում կգործեն աշխատակիցների առողջարարական խմբեր, որոնց նպատակն է զարգացնել աշխատակիցների ֆիզիկական ընդունակությունները, ինչպես նաև պատրաստել հավաքական թիմեր՝ բուհական դասախոսական մարզական խաղերին մասնակցելու համար: Այն կնպաստի աշխատակիցների առողջ ապրելակերպին:
Ստորև ներկայացվում է ՀԱԱՀ-ի աշխատակիցների առողջարարական խմբերի  գրաֆիկը՝

...

Սպորտային կատարելագործման (սեկցիոն) խմբեր ՀԱԱՀ-ի ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10