hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Հունիս 05

Դաս-շրջայց Երասխի ինտենսիվ այգիներում

Ագրոնոմիական ֆակուլտետի «Բույսերի պաշտպանություն», «Գյուղա-տնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա» մասնագիտությունների 4-րդ կուրսի ուսանողները Այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արմինե Մանվելյանի,

դասախոսներ Գագիկ Սանթրոսյանի և Էթերի Ստեփանյանի ղեկավարությամբ բաց դաս անցկացրեցին Երասխ համայնքի ինտենսիվ այգիներում։ Ուսանողները շրջեցին շուրջ 77 հա ինտենսիվ այգիներում, որտեղ տեղ են գտել Իտալիայից ներկրված խնձորենու, ծիրանենու, կեռասենու և սալորենու տնկիներ: Դասխոսներն ու այգեգործները նրանց ծանոթացրեցին ինտեսիվ այգում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին, տնկիների աճի և խնամքի առանձնահատկություններին:

Ինտենսիվ այգիներն ավանդական այգիների համեմատությամբ ունեն ակնհայտ առավելություններ՝ արդյունավետության, շահութաբերության և որակի առումով: Առավելություններն են` միավոր տարածքի վրա տեղավորվում են շատ թվով ծառեր (թզուկայինի դեպքում 2000-3000 հատ, կիսաթզուկայինների դեպքում 800-1200 հատ), ավանդականի՝ 400-500 ծառերի փոխարեն: Լարային այգիների դեպքում մեծանում է մեքենայական աշխատանքների ծավալը, ձեռքի աշխատանքը հասցվում է նվազագույնի: Կրկնակի բարձրանում է բերքատվությունը (ավանդական 20տ/հա-ի փոխարեն ինտենսիվ այգու բերքատվությունը հասնում է 40-50տ/հա): Բարձրանում է բերքի որակը (1-ին տեսակի պտուղները կազմում են համախառն բերքի մոտ 90%-ը՝ ավանդական 40%-ի փոխարեն): Անհամեմատ հեշտանում է ձեռքի աշխատանքը՝ սկսած էտից, վերջացրած բերքահավաքով՝ շատ ցածր կամ միջին սաղարթ ձևավորելու շնորհիվ:

Ուսանողներն այցելեցին նաև ինտենսիվ այգիների մոտակայքում գտնվող դասական այգիներ՝ հնարավորություն ունենալով տեղում զուգահեռներ անցկացնելու և հասկանալու ինտենսիվ ու ավանդական այգիների տարբերությունները: Բաց դասի ընթացքում ուսանողները համոզվեցին, որ չնայած ինտենսիվ այգի հիմնելը դժվար է ու ծախսատար, սակայն արդյունավետությունը շատ ավելի բարձր է:

Արտալսարանային դասը Երասխի ինտենսիվ այգիներում ավարտվեց հետագա գործակցության մասին պայմանավորվածությամբ. ՀԱԱՀ-ի ուսանողները հնարավորություն կունենան այստեղ պրակտիկա անցնելու, իսկ լավագույնները՝ նաև աշխատելու: Ի դեպ, դաս-շրջայցի ընթացքում իրենց գիտելիքներով ու շահադրդվածությամբ աչքի ընկած լավագույն ուսանողներն արդեն ստացան աշխատանքի առաջարկ:

 

Իտալիայի Տուշայի համալսարանում ունեցած վերապատրաստման արդյունքների շնորհանդես-հաշվետվություն

Կրակովի Յագելոնյան համալսարանում դասավանդման փորձի ներկայացում

Աշխատանքի շուկայի վիճակագրության վերաբերյալ դասախոսություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10