hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Մայիս 17

Ռեկտորատն ուժերը չափեց ուսխորհրդի հետ մինիֆուտբոլի մրցախաղում 

Ագրարային համալսարանում մենք սովոր ենք ուսխորհրդի նախաձեռնու-թյունների բազմազանությանն ու հաճախակիությանը: Ինքնահատուկ-ների շարքից էր ուսխորհրդի` ռեկտորատին ուղղված մրցականչը` մինիֆուտբոլի հանդիպման տեսքով: Ռեկտորատը ոչ միայն ընդունեց մարտահրավերը, այլև ամենայն

պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ դիմագրավեց երիտասարդների սպասելի ճնշմանը մրցավեճի ընթացքում: Խաղին մասնակցող ռեկտորը, պրոռեկտորները, դեկաններն ու ՏՏ կենտրոնի ներկայացուցիչները բավականին լավ տեսք ունեին դիմակայությունում՝ թե պաշտպանվելիս և թե հարձակվելիս, գոլ գումարած գոլային փոխանցում ցուցանիշներն էլ վատ չէին: Ի դեպ, ռեկտորատի թիմի ամենաարդյունավետ խաղացողը ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանն էր` իր ձևակերպած եռագոլով:
Ի վերջո ռեկտորատը բավականին արժանապատիվ պարտություն կրեց ուսխորհրդից` միայն 4 գոլի տարբերությամբ: Սակայն խաղն, անշուշտ, ավելին էր, քան զուտ մարզական հետաքրքրությունը. այն ևս մեկ անգամ ցույց տվեց ուսանողների և համալսարանի ղեկավարության միջև լիարժեք հաղորդակցության և փոխադարձ վստահության կայացման փաստը: Ամեն ինչ առինքնող էր ու հետաքրքիր թե´ մասնակիցների և թե´ IMG_0057հանդիսատեսի համար: ՈՒսխորհրդի ակտիվ ու ստեղծագործ աշխատանքը լիարժեք է դարձնում ոչ միայն ուսանողական կյանքը մեր համալսարանում, այլև, ինչպես տեսնում ենք` ավելի հետաքրքիր է դարձնում դասախոսների ու ղեկավարության համալսարանական առօրյան: Տվյալ դեպքում, մինիֆուտբոլի նախաձեռնությունը ուսխորհրդի լավագույն և առողջարար նվերն էր մեծերին՝ մանավանդ գիտխորհրդի բավականին երկարատև նիստից հետո:

 

Համահայկական երիտասարդական մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

Բաց դռների օր Ագրարային համալսարանում

Բաց դռների օր Ագրարային համալսարանում


Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» ապագա դիմորդ-ուսանողների և ծնողների համար: 
Միջոցառման շրջանակում հնարավորություն կունենաք շրջել համալսարանում, ծանոթանալ իրականացվող ծրագրերին, համալսարանի առանձնահատկություններին, ընդունելության կարգին, ուսումնառության պայմաններին և ուսանողների առօրյային: 

Շտապե՛ք գրանցվել և մասնակցել «Բաց դռների օրվան» մայիսի 17-ին՝ ժամը 11։00-ին։ 

Ք. Երևան, Տերյան 74, 1-ին մասնաշենք։ 
Հեռախոսահամար՝ 012-54-57-13, ներքին՝ 366։ 
Մասնակցության համար կարող եք գրանցվել
 այստեղ:

...

«Նորաբողբոջ և ծաղկած գարուններ» միջոցառում ՀԱԱՀ-ում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10