hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Մայիս 17

«Ամենաբաց» դռների օրն Ագրարայինում 

Ագրարային համալսարանի դռները երիտասարդների առջեւ լայնորեն բաց են ողջ տարվա ընթացքում, սակայն, «ամենաբացը» մայիսի 17-ին էր, երբ ռեկտորատը, ուսումնական գործըն-թացի կառավարման վարչությունը եւ ուսխորհուրդը միասին փորձեցին դիմորդներին՝ մասնագիտության վճռորոշ ընտրությունից առաջ,

մեկ անգամ եւս ներկայացնել բուհի ընձեռած հնարավորությունները: Մինչ մեկնարկը զրուցեցինք դիմորդներից մի քանիսի հետ: Նրանց զանազանելը շատ հեշտ էր՝ զննող, մի քիչ էլ վախվորած քննում էին անծանոթ միջավայրը: Սամվել Մկրտչյանը արդեն հստակ կատարել է իր ընտրությունը՝ գինու տեխնոլոգ է ուզում դառնալ: Այս հարցում նրա համար շատ լավ օրինակ է դարձել եղբայրը՝ հիշյալ մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Թոռնիկ Ալիյանը: Մասիսից Մարիամ Գասպարյանը դեռ փնտրտուքի մեջ է.
-Տարբեր համալսարանների կայքեր էի անդադար ուսումնասիրում եւ ոչ մի կերպ չէի կողմնորոշվում,-ասում է պարմանուհին,-բուհի ընտրությունը ի վերջո կատարեցի: Այսօր հուսով եմ նաեւ մասնագիտությունը կկարողանամ հստակեցնել:

Լիանա Ղարիբյանն էլ ՀԱԱՀ է գալիս եղբոր հետքերով: Եղբայրը հիմա ծառայում է ազգային բանակում, վերադարձից հետո, համոզված է, ուսանողական հագեցած տարիներ են իրենց սպասում: ՀԱԱՀ վարժարանի տնօրեն Ռոբերտ Սարգսյանը մեր զրույցի ընթացքում ասաց. «95 շրջանավարտից 70-ը հստակ ընտրել են ագրարայինը: Պարոն Ուռուտյանին լսելուց հետո այդ թիվը կարծում եմ կփոխվի-կաճի»: Թեեւ, ընդունենք, որ եղածն էլ վատ ցուցանիշ չէ: 

ՀԱԱՀ «բաց դռների օրը» մեկնարկեց ռեկտորի՝ Վարդան Ուռուտյանի ողջույնի խոսքով. «Սիրելի, գուցե մեր ապագա ուսանողներ՝ բարի գալուստ: Շնորհակալություն ծնողներին, որոնք երեխաների ապագայի համար դիտարկում են նաեւ մեր համալսարանը»:

Ռեկտորը հակիրճ, բայց ըստ էության ներկայացրեց 90-ամյա բուհի անցած ճանապարհը, ժամանակի թելադրանքով ձեռնարկված բարեփոխումները, միջազգային ծրագրերը, որոնց մասնակցելու իրական հնարավորություն ունեն բոլոր լավագույնները: Այս ամենը կարեւոր նախապայմաններ են աշխատաշուկայում մրցունակ մասնագետ դառնալու համար: 

Պարոն Ուռուտյանը պատմեց Ագրոբիզնեսի ուսուցման հայ-ամերիկյան կենտրոնի, Երեւանի գինու ակադեմիայի, «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական  ծրագրի մասին, որոնք միջազգային ամենաբարձր վարկանիշն ու ճանաչումն ունեն: -Նույնիսկ մի քիչ նախանձով եմ նայում այսօրվա ուսանողներին,-ասաց պարոն Ուռուտյանն ու հորդորեց,-մեր երկրի ապագան դուք եք, իսկ հաջողությունը սիրում է աշխատասեր, ազնիվ ուսանողներին:

Այնուհետեւ դիմորդներին տեսաշարերով մանրամասն ներկայացվեցին մասնագիտություններն ըստ ֆակուլտետների: Երիտասարդները այցելեցին ՀԱԱՀ թանգարան, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, Երեւանի գինու ակադեմիա, ՀԱԱՀ ընդունող հանձնաժողով, որտեղ արդեն կողմնորոշվածները ներկայացրեցին ընդունելության փաստաթղթերը:
 

Համահայկական երիտասարդական մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

Բաց դռների օր Ագրարային համալսարանում

Բաց դռների օր Ագրարային համալսարանում


Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» ապագա դիմորդ-ուսանողների և ծնողների համար: 
Միջոցառման շրջանակում հնարավորություն կունենաք շրջել համալսարանում, ծանոթանալ իրականացվող ծրագրերին, համալսարանի առանձնահատկություններին, ընդունելության կարգին, ուսումնառության պայմաններին և ուսանողների առօրյային: 

Շտապե՛ք գրանցվել և մասնակցել «Բաց դռների օրվան» մայիսի 17-ին՝ ժամը 11։00-ին։ 

Ք. Երևան, Տերյան 74, 1-ին մասնաշենք։ 
Հեռախոսահամար՝ 012-54-57-13, ներքին՝ 366։ 
Մասնակցության համար կարող եք գրանցվել
 այստեղ:

...

«Նորաբողբոջ և ծաղկած գարուններ» միջոցառում ՀԱԱՀ-ում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10