hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Մայիս 14

Ապագա տնտեսագետներն էլ եղան Կրաշենի այծաբուծարանում

Ագրոբիզնեսի տնտեսագիտության ֆակուլտետի «Ագրոբիզնես և շուկայաբանություն» մասնա-գիտության 2-րդ կուրսի ուսանողերը վերջերս պրոֆ. Յուրի Մարմարյանի գլխավորությամբ այցելեցին Շիրակի մարզի Կրաշեն գյուղի այծաբուծական տնտեսություն: Ուսանողների այս խմբի համար սա առաջին արտալսարանային դասն էր արտադրության պայմաններում, որի ընթացքում ձեռք բերեցին գործնական գիտելիքներ։ Նրանք հնարավորություն ունեցան տեսնել պանրի վերամշակման գործընթացը, մասնակցեցին մեքենայացված կթին, կատարեցին այծերի արտակազմվածքի

չափումներ և գրանցեցին արդյունքները, ինչպես նաև որոշեցին կաթի որակական ցուցանիշները։IMG-20190503-WA0005
Կրաշենի տնտեսությունում ներկայումս այծերի միջին կաթնատվությունը 400լ է լակտացիայի ընթացքում, որը 2-3 անգամ գերազանցում է տեղական ցեղատեսակների այծերի կաթնատվությանը։ Տնտեսության տնօրեն Արթուր Ստեփանյանը ուսանողներին տեղեկացրեց, որ տնտեսության հիմնական նպատակներն են ՀՀ-ում կաթնային այծաբուծական ուղղության լավագույն տնտեսության ստեղծումը, տոհմային մատղաշների վաճառքը և ճշգրիտ գիտության ներդրումը արտադրությունում։
IMG-20190510-WA0000Ուսումնագործնական այցելության ընթացքում ապագա գյուղտնտեսագետներն այցելեցին նաև Շիրակի տավարի արհեստական սերմնավորման կայանը։ Այցելության ավարտին նրանք մշակութային այց ունեցան հայ մեծանուն նկարչի՝ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան, որը գտնվում է նկարչի ծննդավայր Ջաջուռ գյուղում։

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10