hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Մայիս 14

«Նորաբողբոջ և ծաղկած գարուններ» 

Ագրարային համալսարանի դահլիճում մայիսի 13-ին տեղի ունեցավ «Նորաբողբոջ և ծաղկած գարուններ» խորագրով միջոցառում՝ մասնակցությամբ ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տաղանդավոր սաների: Միջոցառումը, որը կազմակերպել էր 

ՀԱԱՀ Հասարակագիտության ամբիոնի երիտասարդ դասախոս Սյուզաննա Ազարյանը, նվիրված էր Հայոց ցեղասպանության դատապարտմանը և հայ ժողովրդի մայիսյան հաղթանակների փառաբանմանը, մասնավորապես՝ Շուշիի ազատագրման պանծալի հաղթանակին:

Ապրիլին «բողբոջած» միջոցառումը մայիսին «ծաղկել էր»՝ վերածվելով հայ ժողովրդի ցավի, կորուստների, պայքարի, փյունիկվելու, ապրելու, արարելու և հաղթելու խորհուրդը ներկայացնող յուրօրինակ հայրենասիրական միջոցառման: Միջոցառման առաջին հատվածում քոլեջականները ներկայացրեցին Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը՝ կորսված արդարությունը վերականգնելու համար մարդկությունից պահանջելով ոչ միայն Թեհլերյանի արդարացումը, այլև թուրք ոճրագործների պատիժն ու Ցեղասպանության հետևանքների վերացում:

Շուշիի ազատագրումը մեր հաղթանակների թագն ու պսակն է: Այն ամրապնդեց հայ ժողովրդի հաղթական ոգին, վերականգնեց սեփական ուժերի հանդեպ հավատը: Հայի սերունդներն արդեն հաղթանակած ժողովրդի զավակներն են, ովքեր իրենց սուրբ հողի տերն են և պահաջատերը կորցրած հայրենիքի ու Ցեղասպանության հետևանքների վերացման: Քոլեջականները հենց այս գիտակցումով էին արտաբերում ամեն մի խոսք, քանի որ նախքան միջոցառումը մի ամբողջ հայրենասիրական «դասընթաց» էին անցել՝ Սյուզաննա Ազարյանի առաջնորդությամբ այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ոգեկոչել Եղեռնի զոհերի հիշատակը, ծանոթացել «Նեմեսիս» գործողության կազմակերպիչների գործունեության մանրամասներին, պատրաստել տեսանյութ, թեմատիկ ցուցապաստառներ, որոնք տեղ գտնելով քոլեջի միջանցքներում, ամեն անգամ հիշեցնում են, որ երիտասարդ հայ սերունդը դեռ անելիք ունի:

«Շնորհակալ ենք մեզ նման հույզեր պարգևելու համար,-ամփոփելով միջոցառումն՝ ասաց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը,-մեր հոգիները նախ ալեկոծվեցին, ապա ըմբոստացան: Նման միջոցառումներով մենք պետք է սերունդներին փոխանցենք ոչ միայն այն, թե ինչ է կատարվել 1915թ.-ին, այլ դաստիարակենք պահանջատիրության, միասնականության ու հաղթելու ոգով: Շնորհակալություն տպավորիչ միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին, քոլեջի տնօրինությանը, և թո՛ղ հայ ժողովրդի բոլոր ամիսներն այսուհետ լինեն հաղթական»:

Տեսանյութ՝ քոլեջականների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

 

Համահայկական երիտասարդական մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

Բաց դռների օր Ագրարային համալսարանում

Բաց դռների օր Ագրարային համալսարանում


Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» ապագա դիմորդ-ուսանողների և ծնողների համար: 
Միջոցառման շրջանակում հնարավորություն կունենաք շրջել համալսարանում, ծանոթանալ իրականացվող ծրագրերին, համալսարանի առանձնահատկություններին, ընդունելության կարգին, ուսումնառության պայմաններին և ուսանողների առօրյային: 

Շտապե՛ք գրանցվել և մասնակցել «Բաց դռների օրվան» մայիսի 17-ին՝ ժամը 11։00-ին։ 

Ք. Երևան, Տերյան 74, 1-ին մասնաշենք։ 
Հեռախոսահամար՝ 012-54-57-13, ներքին՝ 366։ 
Մասնակցության համար կարող եք գրանցվել
 այստեղ:

...

«Նորաբողբոջ և ծաղկած գարուններ» միջոցառում ՀԱԱՀ-ում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10