hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Շաբաթ, Մայիս 11

Սկսեցին ուսանողների, ավարտեցին դասախոսների կարգապահության հարցերով 

Ուսանողների հաճախումների հարցը ևս մեկ անգամ քննարկման առարկա դարձավ ռեկտորատի վերջին նիստում։ Ուսումնական գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանի և տարբեր ստո-րաբաժանումների ղեկավարների ներ-կայացրած տեղեկություններից պարզ դարձավ, որ իրավիճակն ընդհանուր առմամբ իրենց կողմից հստակ

վերահսկողության տակ է։ Փետրվարից ապրիլ ընկած ժամանակամիջոցում անհարգելի բացակայությունների պատճառով հեռացման մի քանի դեպքերը հիմնավորվեցին անհարգելի բացակայությունների համար սահմանված շեմին՝ 60 տոկոսին հասնելու կամ այն հատելու փաստով։
Կարգապահության բարձրացման հարցում համալսարանի ղեկավարության ձեռնարկած միջոցառումներն ու դեկանատներում ու ամբիոններում կիրառվող սխեմաները հաջողությամբ զուգակցվում են բացատրական աշխատանքի հետ։ Այսօր Ագրարային համալսարանի ուսանողի համար ավելի քան հստակ պիտի լինի մեկ հանգամանք՝ կարգապահական խնդիր ունես՝ լուծումը միմիայն քո և համալսարանի իրավունքների, պարտականությունների, օրինական շահերի և դրանք փոխադարձաբար հարգելու դաշտում է․ այլ լուծում չի կարող լինել։ Իսկ մինչ ծայրահեղ միջոցին դիմելը դասախոսը, ամբիոնի վարիչը, դեկանը աշխատում են ուսանողի հետ՝IMG_9532 փորձելով բոլոր պարագաներում օգնել նրան՝ հասկանալու և ճիշտ եզրահանգումներ անելու։ Այս առումով արձանագրվեց, որ պարտավորագրերի գործելակերպն ըստ էության արդյունավետորեն աշխատում է, մնում է, ինչպես նշեց ռեկտոր Վարդան ՈՒռուտյանը, տեղերում կոնկրետ անհատական աշխատանք կատարել։ Ընդ որում, խնդրահարույց իրավիճակներում պետք է ստորաբաժանումների ղեկավարներն ընդունեն ինքնուրույն որոշումներ՝ հիմնվելով խաղի սահմանված կանոնների վրա։ «Լրացուցիչ զանգել-հարցնել պետք չէ, շարժվեք հստակ սահմանված ընթացակարգով»,- հորդորեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը։
Համալսարանական կառավարման eBuh համակարգին անցման գործընթացի քննարկման ժամանակ արձանագրվեց, որ, համենայնդեպս համակարգն արդեն գործարկած Պարենամթերքի տեխնոլոգիայի ֆակուլտետի պարագայում, ձախողումներ չեն լինում առնվազն ծրագրակազմային առումով։ Բովանդակային առումով, անշուշտ, անելիքներ կան։ Ըստ ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանի, սեպտեմբերից մյուս ֆակուլտետները նույնպես կներգրավվեն համակարգում, ընդ որում, ներկայումս կենտրոնը վերապատրաստման համապատասխան դասընթացներ է իրականացնում այդ ֆակուլտետների ամբիոններում։
Ռեկտորատի նիստի՝ «Ընթացիկ հարցեր» բաժինը միշտ հետաքրքրական է առաջարկվող ու քննարկվող հարցերի բնույթով եւ ընդգրկմամբ։ Նախ, ռեկտոր ՈՒռուտյանը հետաքրքրվեց նախկինում ռեկտորատի որոշումների կատարման իրավիճակով։ «Չկատարված որոշումներ չունենք, որոշումները կամ կատարվել են կամ գտնվում են կատարման ընթացքի մեջ», - եղավ ռեկտորատի քարտուղար Գայանե Ավագյանի գոհացուցիչ փաստագրումը։ Այնուհետև քննարկվեցին հարցեր, որոնք առնչվում էին գիտնականների խրախուսման նորարարական մեխանիզմներին, արտերկրում դասավանդած և/կամ հետազոտական աշխատանք իրականացրած դասախոսների կողմից իրենց փորձը գործընկերներին փոխանցելու անհրաժեշտությանն ու հանձնառությանը, դիպլոմային աշխատանքների ծավալի կտրուկ կրճատմանը և բովանդակության հստակեցմանը։ Վերջինի առնչությամբ պարոն ՈՒռուտյանը շեշտեց, որ դոկտորական աշխատանքի ծավալներով ու կառուցվածքով դիպլոմային աշխատանքներ ներկայացնելու փոխարեն, որոնք մեծամասամբ գրագողություն են, դրանք պետք է լինեն մի քանի անգամ կրճատված ծավալով և ինքնուրույն աշխատանք-ներ։ Ռեկտորատի նիստը, սկսվելով ուսանողական կարգապահությունից, ավարտվեց դասախոսների կարգապահու-թյանն անդրադարձով։ Ռեկտոր ՈՒռուտյանը հրահանգեց խստացնել դասախոսների կարգապահության հարցը՝ մինչև առաջիկայում էլեկտրոնային քարտային համակարգի ներդրումը, որն ինքնին հնարավոր առավելագույնին կհասցնի կարգապահության ապահովումը։ Աշխատակազմի ղեկավարի և ՈՒսումնական գործընթացի կառավարման վարչության ղեկավարի՝ վերջերս կատարած շրջայցերը ցույց են տվել, որ որոշ դասախոսներ դասերն ավարտելուց հետո աշխատանքային օրը համարում են ավարտված․ այլ կերպ ասած՝ այդ մարդիկ դեռ չեն հասկացել փոփոխությունների ոչ տրամաբանությունը, ոչ էլ իմաստը։ Իրենք իրենց ինքնակամ պարապուրդի մատնած մեր գործընկերներին ռեկտորը հարկ համարեց հիշեցնել, որ դասերից զատ նրանք շատ գործ ունեն անելու՝ գիտական արդյունք ստեղծել, հոդվածներ տպագրել, հետազոտություններ անցկացնել, վերապատրաստման դասընթացների մասնակցել, համակարգչային գրագիտությունը բարձրացնել, անգլերեն սովորել և/կամ կատարելագործել․․․ «Այսքանից հետո եթե ոմանք չեն ուզում աշխատել, կարող են հանգիստ հեռանալ համալսարանից»,- եզրափակեց Պարոն ՈՒռուտյանը։

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10