hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Մայիս 10

Տրվեց ՀԱԱՀ միջֆակուլտետային ուսանողական խաղերի մեկնարկը 

Ագրարային համալսարանում մայիսի 8-ին տրվեց ՀԱԱՀ միջֆակուլտետային ուսանողական խաղերի մեկնարկը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ուսումնական աշխա-տանքերի գծով պրոռեկոտր Ռոբերտ Մակարյանը, ֆակուլտետների դեկան-ները, ուսանողներ, դասախոսներ:

Միջֆակուլտետային ուսանողական խաղերի նախաձեռնողն ու կազմակերպիչը ՀԱԱՀ ուսանողական խորհուրդն է: Միջոցառումը վարում էին ուսանողական խորհրդի սպորտային հանձնաժողովի նախագահ Հայկ Ղուկասյանն ու մշակութային հանձնաժողովի նախագահ Մարինա Վարդանյանը: ՀՀ պետական օրհներգից հետո ներկաները ծափողջյուններով դիմավորեցին խաղերի մասնակիցներին՝ ՀԱԱՀ 5 ֆակուլտետների 10 ուսանողից բաղկացած թիմերին, որոնք առաջիկա երկու շաբաթների ընթացքում կպայքարեն տարբեր մարզամշակութային և մտավոր մրցույթներում լավագույնը ճանաչվելու համար:
IMG_0786Ուսանողական խաղերի մասնակիցներին ողջույնի խոսք ասաց բուհի ռեկտորը. «Ողջունում եմ ՀԱԱՀ միջֆակուլտետային ուսանողական խաղերի մասնակիցներին, մաղթում հետաքրքիր և արդյունավետ պայքար: Ուրախ եմ, որ ՀԱԱՀ ուսանողական խորհուրդը համալսարանի հետ միասին վերածնունդ է ապրում և նման աննախադեպ միջոցառում է կազմակերպել»,-ասաց պարոն Ուռուտյանը՝ հավելելով, որ բուհի ղեկավարությունը շարունակելու է լինել ուսանողական խորհրդի կողքին բոլոր նախաձեռնություններում:
Ողջույնի խոսք ասացին նաև Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արևիկ Աբովյանը, ՀԱԱՀ ուսանողական խորհրդի նախագահ Կարեն Ղարախանյանը, որից հետո «ՀԱԱՀ միջֆակուլտետային ուսանողական խաղեր 2019թ.» մրացաշարը հայտարարվեց բացված:
IMG_0803Նշենք, որ առաջիկա օրերին Ագրարային համալսարանի ֆակուլտետների թիմերը կմրցեն հետևյալ անվանակարգերում՝ սպորտային (ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ, բազկամարտ, պարանի ձգում, հրաձգություն) և մշակութային (երգ, պար,«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մտավոր խաղ, Ուրախների և հնարամիտների ակումբ):

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10