hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Մայիս 10

Ագրարային համալսարանը նշեց Եռատոնը 

Մայիսյան եռատոնը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ռեկտոր Վարդան Ուռուտյանի և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանի գլխավորությամբ, դիմավորեցին համալսարանի գլխավոր

մասնաշենքի բակում՝ Երկրորդ աշխարհամարտում զոհված ագրարայինցիներին նվիրված հուշարձանի մոտ: Երկարամյա ավանդույթի համաձայն, նրանք ծաղիկներ խոնարհեցին աշխարհամարտի և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին:
Եռատոնը ներառում է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ նախկին ԽՍՀՄ-ի (որի զորքերի կազմում 1941-45թթ.-ին մարտնչել է 600 հազար հայ՝ անօրինակ հերոսացման դասեր տալով սերունդներին) և դաշնակից պետությունների տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումը և Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը, որը պաշտոնապես տեղի է ունեցել 1992թ. մայիսի 5-ին: Բոլոր երեք դարակազմիկ պատմական եղելություններում Ագրարային համալսարանի (նախկինում՝ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծա-անասնաբուժական ինստիտուտներ) դասախոսներն ու ուսանողներն ունեցել են իրենց արժանի ներդրումը, նրանցից շատերը, հարյուր հազարավոր հայերի և տասնյակ միլիոնավոր ուրիշների հետ, իրենց կյանքի գնով են կերտել համաշխարհային, տարածաշրջանային և համահայկական նշանակության մեծագույն հաղթանակները: 59916363_444486179641202_8220067775293423616_n
Տոնի առթիվ շնորհավորում ենք համալսարանի ուսանողներին, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ աշխատակազմին և մեր բոլոր գործընկերներին: Կոչ ենք անում նվիրված աշխատանքով, անհրաժեշտության դեպքում՝ նաև խիզախելով մասնակցել այսօր Ագրարային համալսարանում իրականացվող լրջագույն փոփոխություններին, փառք Աստծո՝ խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի պայմաններում:

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10