hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Մայիս 08

ՀԱԱՀ-ի գիտական տեղեկագրի միջազգայնացումը
հեռու չէ 

«Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականի խմբագրական խորհրդի՝ ապրիլի 7-ին կայացած նիստում քննարկվեել են ամսագրի կառուցվածքին և բովանդակությանը, ինչպես նաև հոդվածների գրախոսման ընթացակարգին, խնդիրներին և ձևաչափին առնչվող հարցեր: Նիստը

վարում էր ՀԱԱՀ ռեկտոր Վարդան ՈՒռուտյանը:
Քննարկման վեկտորն ուղղված էր միջազգային գիտական առցանց հարթակներում ՀԱԱՀ-ի տեղեկագրի ազդեցության գործոնը (հիշատակումների ցուցանիշը) որակապես նոր բնագիծ դուրս բերելուն: Տեղեկագիրն այսուհետ, բացի հայերեն և ռուսերեն մեկտեղված տարբերակից, լույս է տեսնելու նաև առանձին անգլերեն տարբերակով: Ռեկտոր ՈՒռուտյանը անգլերեն տարբերակի պարբերականությունից ավելի կարևոր համարեց լույս տեսնող հոդվածների այնպիսի որակը, որը թույլ տա աստիճանաբար բարձրացնել տեղեկագրի միջազգային հեղինակությունը, դրանով իսկ բարձրացնելով համալսարանի հեղինակությունը:
Միջազգային հաղորդակցության համապիտանի լեզվով՝ անգլերենով տեղեկագրի տարբերակ ունենալով, արդեն բարելավված էջադրմամբ և ագրոտեխնոլոգիական «ռելսերի» վրա փոխադրվելու համատեքստում ռեկտորի առաջարկով առաջիկայում սպասվող անվանափոխությամբ նորությունները չեն սահմանափակվում: Հոդվածների ընտրության և գրախոսումների որակի ու անաչառության բարձրացման կոնկրետ առաջարկներ արվեցին: Մասնավորապես գրախոսողներն այսուհետ գործ կունենան անվանազերծված հոդվածների հետ. հեղինակների անունների անհայտության պայմաններում այսպիսի «կույր» գրախոսումը միջազգային փորձում ընդունված գործելակերպ է: Կհստակեցվեն գրոխոսող-խմբագիրներ փոխհարաբերությունների և փոխպարտավորությունների ձևաչափն ու մոտեցումները: Խմբագրական խորհրդին անդամակցելու համար կհրավիրվեն նաև համալսարանից դուրս գործող հեղինակավոր գիտնականներ: Խորհրդի որևէ անդամ այս խիստ կարևոր գործում այլևս չպետք է ունենա ձևական մոտեցումներ, «բացակա» ներկայություն և պետք է ստանձնի պատշաճ մակարդակի հանձնառություն և ապահովի անհրաժեշտ մասնագիտական որակ:
Խմբագրական խորհրդի նիստը հստակ կերպով արտահայտեց ՀԱԱՀ-ի գիտական տեղեկագիրը նոր հորիզոն դուրս բերելու հարցում համալսարանի ղեկավարության, խորհրդի, հրատարակչական բաժնի և բաժնի նորանշանակ ղեկավարի միակարծիքությունն ու միակամությունը:

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10