hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Մայիս 08

«Ուզում եմ դառանալ ավելի լավ դասախոս»

TOPAS ծրագրի շրջանակում վերապատրաստվեց ՀԱԱՀ 40 դասախոս

Ապրիլի 29-ից մայիսի 3-ը ՀԱԱՀ Ագրոբիզնեսի տնտեսագիտության ֆակուլտետի շուրջ 40 դասախոսներ մասնակցեցին համալսարանում կազ-մակերպված «Ուզում եմ դառնալ գերազանց դասախոս» չորսօրյա դասընթացին, որն իրականացվեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող TOPAS Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում:

Գլխավոր դասընթացավարը ՀԱԱՀ Հայոց և օտար լեզուների ամբիոնի դասախոս, վերապատրաստող մասնագետ Գագիկ Կիրակոսյանն էր, որը դասախոսներին հաղորդակից դարձրեց ուսանողակենտրոն ուսումնառության առանձնահատկություն-ներին և առավելություններին՝ փոխանցելով գիտելիքներ և հմտություններ դասավանդ-ման ընթացքում ժամանակակից մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման, համագործակցային ուսումնառության սկզբունքների, գիտելիքների և կարողությունների գնահատման ձևերի ու միջոցների վերաբերյալ: Դասընթացի մասնակիցները ստացած տեսական գիտելիքները հենց դասընթացի ընթացքում գործնականում կիրառելու հնարավորություն ունեցան, քննարկեցին դասախոսակենտրոն և ուսանողակենտրոն ուսումնառության տարբերություներն ու առավելությունները:
ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի համակարգող Անի Պետրոսյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետ Անուշ Պետրոսյանն էլ ավելի լավ դասախոս դառնալ ցանկացող գործընկերներին փոխանցեցին բոլորովին վերջերս Մեծ Բրիտանիայի Ռիթլի համալսարանական քոլեջում դարձյալ TOPAS ծրագրի շրջանակում իրենց ձեռք բերած գիտելիքներն ու փորձը, Անի Պետրոսյանը՝ էլեկտրոնային թղթապանակների և պաստառների վերաբերյալ, իսկ Անուշ Պետրրոսյանը՝ դասավանդման և գնահատման Kahoot, Socrative և Debate մեթոդների կիրառման հնարավորությունների վերաբերյալ: Վերապատրաստվող դասախոսների գիտելիքները գործնականում ամրապնդելու նպատակով ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի 7 մագիստրանտներ իրենց մագիստրոսական աշխատանքները ներկայացրել էին նաև պաստառների միջոցով՝ օգնելով դասախոսներին գործնականում կիրառելու չորսօրյա դասընթացի ընթացքում ստացած տեսական գիտելիքները: Անձնական էլեկտրոնային թղթապանակներն էլ իրենց հերթին հետապնդում են ավելի ներկայանալի լինեու նպատակ:
Դասընթացի վերջում կատարվեց անդրադարձ մասնակիցների ակնկալիքներին, որոնք, ինչպես պարզվեց, մեծապես իրականացել էին: ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Գարեգին Համաբարձումյանը, ամփոփելով դասընթացը, նշեց, որ մտադրություն կա այն դարձնել շարունակական՝ հնարավորություն տալով մասնակցելու կատարելագործվելու ցանկություն ունեցող այլ դասախոսների: Դասընթացի ավարտին Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանը մասնակիցներին հանձնեց դասընթացը հաջողությամբ ավարտելու վերաբերյալ հավաստագրեր:

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10