hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Մայիս 07

Միջազգային տնտեսագիտական գիտաժողով Ագրարային համալսարանում 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ «Տնտեսագիտաիրավական և սոցիալ-մշակութային փոխգործակցության գործոններն ինտեգրացիոն հասարա-կությունում» վերտառությամբ երկօրյա միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշ-նության և Վրաստանի 13 բուհերի 19 և

Հայաստանի 5 բուհերի 30 գիտնականներ: Այն համատեղ կազմակերպել էին ՀԱԱՀ-ն, ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանը, ՌԴ գիտությունների ակադեմիան, Հյուսիսային Կովկասի մի շարք համալսարաններ՝ Կուբանի «Գիտակրթական նախաձեռնություններ» հասարակական, բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: 

Գիտաժողովը բացեց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, պարոն ՈՒռուտյանը համառոտ ներկայացրեց Ագրարային համալսարանը, իրականացվող միջազգային կրթական և համատեղ գործակցային ծրագրերը: Ռեկտորը խոսեց ուսումնական գործընթացի կառավարման ավտոմատաց-ման նպատակով համալսարանի ՏՏ կենտրոնի կողմից մշակված և ներդրված բազմագործառութային ծրագրակազմային փաթեթի, միասնական եվրոպական կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով համալսարանում իրականացվող բարեփոխումների, կրթական ծրագրերի արդիականացման, լաբորատորիաների տեխնիկական բազայի ամրապնդման, դասավանդման ուսանողակենտրոն մեխանիզմների ներդրման մասին: Նա նշեց, որ ՀԱԱՀ-ի տնտեսագետների գիտական հետաքրքրությունների շրջանակում կարևոր տեղ ունեն ագրոպարենային համակարգում մրցունակության պետական վերահսկողության և առհասարակ համակարգի զարգացման հարցերը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության պայմաններում: «Այս առումով գիտաժողովի քննարկմանը ներկայացված՝ փոխգործակցության տնտեսա-իրավական և սոցիալ-մշակութային կողմերը հատուկ հետաքրքրություն և կարևորություն են ներկայացնում մեր երկրների տնտեսական և գիտական հանրության համար»,-ասաց պարոն ՈՒռուտյանը՝ ջերմորեն ողջունելով ռուսաստանցի հայտնի գիտնականներին և եղբայրական Վրաստանից ժամանած գործընկերներին:

Ռեկտոր Վ.Ուռուտյանի ելույթը

Գիտական զեկույցների մեկնարկը տվեց ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը՝ ներկայացնելով հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների վիճակն ու զարգացման տեսլականը Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման գործընթացում: ՌԴ հարավ-արևմտյան պետական համալսարանի (քաղաք Կուրսկ) Էկոնոմիկայի և մենեջմենտի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուլյա Վերտակովան իր զեկույցում անդրադարձավ Ռուսասատանի Դաշնության արտահանման ներուժին, մասնավորապես՝ ազգային նախաձեռնությունների իրագործման պայմաններում: «Գիտակրթական նախաձեռնություններ» հիմնադրամի նախագահ Վասիլի Սորոկոժերդևը կարևորեց տնտեսական ինտեգրման հարցերը համաշխարհային էկոնոմիկայի մեջ: Վրացի գործընկերներից ելույթ ունեցավ Բույսերի կենսաբանական պաշտպանության «Բիոագրո» կենտրոնի տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կառլո Կիկորիան: Նա ներկայացրեց իր ստեղծած «Օրգանիկա» օրգանական պարարտանյութի կիրառման արդյունքները Վրաստանում և Ռուսաստանի կենտրոնական սևահողերում, անդրադարձավ դրա տնտեսական ազդեցությանը: Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Փիրուզա Մայիլյանի տպավորիչ զեկույցը վերաբերում էր Հայաստանում նվազագույն աշխատավարձին, աղքատության հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին: ՌԴ Հարավային դաշնային համալսարանի (Դոնի Ռոստով) Ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դմիտրի Արտյոմենկոն էլ խոսեց թվայնացման արդի պայմաններում հարկային վերահսկողության մեխանիզմների մասին՝ ներկայացնելով ոլորտային մի շարք նորարարություններ, որոնք ավելի դյուրին և արդյունավետ են դարձնում հարկային վերահսկման գործընթացը:
Գիտաժողովի երկու օրերի ընթացքում մասնակից երկրների գիտնականները հնարավորություն ունեցան քննարկել իրենց երկրներում առկա տնտեսական իրավիճակը, խնդիրները՝ առաջարկելով լուծման տարբերակներ, հաղորդակից դարձան միմյանց փորձին, ոլորտի նորարարություն-ներին: Ինչպես նշեց գիտաժողովի կազմակերպական աշխատանքները ղեկավարող պրոֆեսոր Ղազարյանը՝ այն հնարավորություն տվեց մեկ հարթակում համախմբել երեք երկրների շուրջ 50 գիտնականների ներուժը, բացահայտել ոլորտում առկա խնդիրները՝ առաջարկելով գիտելիքահեն լուծումներ, ձևավորել գործընկերային նոր հարաբերություններ: «Միջազգային գիտաժողովի կազմակերպումը մեր բուհում լրացուցիչ հնարավորություն էր նաև ներկայացնելու Ագրարային համալսարանի գիտական ներուժն ու հնարավորությունները, ընթացող բարեփոխումներն ու նորարական կրթական ծրագրերը: Գիտաժողովի մասնակիցներից շատերն առաջին անգամ էին լինում մեր համալսարանում և տպավորված էին բարեփոխումների ընթացքից, սա անշուշտ համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծում»,- ամփոփելով գիտաժողովի արդյունքները՝ նշեց պարոն Ղազարյանը:

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10