hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Ապրիլ 18

Հայաստանում և Միացյալ Նահանգներում իմ ստացած կրթությունը ինձ հնարավորություն տվեց հաջողության հասնել ԱՄՆ-ում. Մագդանա Կոնդարիձե 

Ես Մագդանա Կոնդարիձեն եմ, ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի, այնուհետև՝ մագիստրատուրայի շրջանավարտ, այժմ՝ ԱՄՆ Վայոմինգի համալսարանի Գյուղատնտեսական և կիրառական տնտեսագիտության մագիստրանտ, երկրորդ մասնագիտությունս՝ վիճակագրություն: Կյանքիս այս հանգրվանին հասնելու ճանապարհը

հեշտ չի եղել, բայց հենց այս նկատառումով է, որ կուզենայի հաղորդակից դարձնել իմ փորձին՝ ազդարարելով, որ կամքով ու սրտով ամեն ինչի կարող ես հասնել:
Երկու տարի առաջ, երբ ՀԱԱՀ-ի ԱՈՒԿ-ի մագիստրատուրայում էի, բազմաթիվ առիթներով իմանում էի, որ որոշ ուսանողներ հնարավորություն են ստանում գնալու ԱՄՆ՝ ուսումը շարունակելու նպատակով: Դա այնքան անհավատալի էր թվում ինձ, որ նույնիսկ մտքովս չէր անցնում փորձել, կարծում էի, թե հազիվ թե բախտս բերի: Բայց օրերից մի օր դասախոսս՝ դոկտ. Ռաֆաել Բախտավորյանն ինձ հարցրեց՝ պատրա՞ստ եմ արդյոք տեղափոխվել ԱՄՆ և մագիստրատուրան այնտեղ շարունակել: Ահա և քեզ երազանքի իրականացում. առանց տատանվելու համաձայնեցի, քանի որ հավատում էի սեփական ուժերիս և հավատում էի, որ այստեղ ստացած կրթությունս առաջ կընկնի ու ինձ իր ետևից կտանի: Վստահ էի, որ որտեղ էլ լինեմ՝ հաջողելու եմ, քանի որ խիզախելու պատրաստ էի: Այդ խիզախությունն ինձ տվել էր Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը: ԱՄՆ մեկնելու պահին ինձ թվում էր, որ ամեն ինչի պատրաստ եմ: Սակայն երբ տեղ հասա, դժվարությունների հանդիպեցի. ԱՄՆ-ում ապրելը ամենևին հեշտ չէ: Դու հանդիպում ես ամբողջ աշխարհից եկած մարդկանց՝ տարբեր մտածելակերպով ու մոտեցումներով: Այսուհանդերձ, հենց առաջին դասին, որը արտադրության տնտեսագիտության դասն էր, հասկացա, որ բազմաթիվ այլ ուսանողների հանդեպ մրցակցային առավելություն ունեմ. այդ ժամանակ է, որ ամբողջ խորությամբ գնահատեցի ԱՈՒԿ-ի մագիստրատուրայի (MAB) տված գիտելիքներն ու փորձը: Եվ ես ակտիվորեն ոտք դրեցի ուսանողական կյանք:
2019թ. փետրվարին Ֆլորիդայի նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում մասնակցեցի Գյուղատնտեսական տնտեսագիտության հարավային ընկերակցության (SAEA) ամենամյա համաժողովին, որտեղ հնարավորություն ստացա ներկայացնելու «Սպառողների շրջանում սննդամթերքի նախասիրությունների փոփոխությունը Ռուսաստանում» թեմայով մագիստրոսական թեզիս շրջանակում կատարած հետազոտության նախնական արդյունքները: Մասնակցում էի նաև ուսանողների հավաքագրման միջոցառումների և բազմաթիվ այլ աշխատանքներ էի կատարում Գյուղատնտեսական տնտեսագիտության դեպարտամենտում: Մագիստրատուրայի առաջին կուրսի ավարտին դեպարտամենտի ղեկավարն ինձ ասաց, որ իմ գործնական, տեսական և հաղորդակցական հմտություններով շատ շուտով կարող եմ դառնալ «գերաստղ»: Դժվար է բառերով արտահայտել այն, ինչ զգացի այդ պահին: Նրա խոսքերն ինձ է´լ ավելի մեծ վստահություն տվեցին: Երկրորդ կուրսն ավելի հաջող եղավ: Որպես երկրորդ մասնագիտություն ընտրեցի վիճակագրությունը: Էկոնոմետրիկայի և վիճակագրական մոդելավորման իմ գիտելիքներն ու աշխատասիրությունս ինձ օգնեցին 2018թ.-ի աշնանը շահել Գլեն Փ. Ռոերկասեի կրթաթոշակ. այն տրվում է Գյուղատնտեսական և կիրառական տնտեսագիտության դեպարտամենտի քանակական հետազոտական հմտություններին տիրապետող լավագույն ուսանողներին:
2019-ի սկիզբն է´լ ավելի ոգևորիչ էր. իմ առջև բացվեցին հետագա ինքնազարգացման նոր դռներ: Փետրվարին Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում մասնակցեցի SAEA-ի հերթական ամենամյա համաժողովին, որտեղ ներկայացրեցի մագիստրոսական թեզիս՝ արդեն ավարտուն հետազոտական աշխատանքը: Եվ սա առիթ դարձավ, որ միանգամից հինգ հեղինակավոր համալսարաններ ինձ ընդունեն իրենց ասպիրանտական (PhD) ծրագիր` ինձ կանգնեցնելով դժվարին ընտրության առջև: Դժվարությունն այն էր, որ համալսարանները շարունակ ավելի ու ավելի լավ պայմաններ էին առաջարկում ինձ՝ առաջարկելով կրթաթոշակներ ու այլ հնարավորություններ: Ի վերջո ընտրությունս կանգ առավ Վաշինգտոնի նահանգային համալսարանի վրա, քանի որ լավագույն փաթեթը հենց այդ համալսարանն էր առաջարկում՝ տնտեսագիտության գծով PhD, վիճակագրության գծով մագիստրատուրա, դասավանդելու և հետազոտություններով զբաղվելու հնարավորություն և ֆինանսավորում տեղական ու միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար: Վստահ եմ, որ Հայաստանում և Միացյալ Նահանգներում իմ ստացած միջազգային կրթությունը, մշակութային փորձառությունը և ձեռք բերած վստահությունը նաև ասպիրանտական ծրագրում հաջողելու խթան հանդիսացան:
Ամբողջ սրտով իմ երախտագիտությունն եմ հայտնում դոկտ. Ռաֆաել Բախտավորյանին, Լենա Մամիկոնյանին, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բոլոր դասախոսներին և, անշուշտ, դոկտ. Վարդգես Հովհաննիսյանին, ովքեր օգնել են ինձ դառնալու այն անձը, որ կամ այժմ. ԱՈՒԿ-ի և Ագրարային համալսարանի բոլոր ուսանողներին հաջողություն եմ մաղթում և ուզում եմ, որ հիշեք՝ հաջողությունը հեշտությամբ չի տրվում, բայց դա չի նշանակում, թե այն հնարավոր չէ:


Մագդա Կոնդարիձե
ՀԱԱՀ ԱՈՒԿ-ի շրջանավարտ, Վայոմինգի համալսարանի մագիստրանտ

 

Համահայկական երիտասարդական մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

Բաց դռների օր Ագրարային համալսարանում

Բաց դռների օր Ագրարային համալսարանում


Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» ապագա դիմորդ-ուսանողների և ծնողների համար: 
Միջոցառման շրջանակում հնարավորություն կունենաք շրջել համալսարանում, ծանոթանալ իրականացվող ծրագրերին, համալսարանի առանձնահատկություններին, ընդունելության կարգին, ուսումնառության պայմաններին և ուսանողների առօրյային: 

Շտապե՛ք գրանցվել և մասնակցել «Բաց դռների օրվան» մայիսի 17-ին՝ ժամը 11։00-ին։ 

Ք. Երևան, Տերյան 74, 1-ին մասնաշենք։ 
Հեռախոսահամար՝ 012-54-57-13, ներքին՝ 366։ 
Մասնակցության համար կարող եք գրանցվել
 այստեղ:

...

«Նորաբողբոջ և ծաղկած գարուններ» միջոցառում ՀԱԱՀ-ում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10