hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Ապրիլ 12

Անգլերենի անվճար դասընթաց ուսանողի ուժերով, ուսանողների համար

Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ Սարգիս Գեւորգյանը փոխանակման ծրագրով մեկ կիսամյակ սովորեց Իտալիայում: Վերադարձից հետո համախմբեց ընկերներին եւ հորդորեց. «Անգլերեն պետք է լավ իմանալ: Առանց դրա անհնար է ապրել ժամանակակից աշխարհում»:

Իսկ կուրսընկերների մեծ մասի օտար լեզվի իմացությունը գրեթե միտված էր զրոյի: «Դպրոցում մինչեւ գիտակցեցի անգլերեն լավ սովորելու անհրաժեշտությունը, կարեւորությունը, արդեն ուշ էր: Հիմքերը ստեղծելու պահը բաց էի թողել…»,- անկեղծանում է Իվետան: Սարգիսը փետրվար ամսից շաբաթը երկու անգամ, դասերից հետո կուրսեցիների հետ պարապում է անգլերեն: Սկսել են բառացիորեն տառերից: Այսօր արդեն տպավորիչ բառապաշարի են տիրապետում, կամաց-կամաց ազատվում են կաշկանդող բարդույթներից. «Պետք չէ ամաչել, պետք է տնային աշխատանքները կատարել կանոնավոր կերպով եւ ամեն դասից հետո կզգաք առաջընթացը, տարբերությունը»,- ասում է համակուրսեցի ուսուցիչը: Երիտասարդները իրար լավ ու հեշտ են հասկանում: Նրանց հետաքրքրություններն ու առաջնահերթությունները համադրելի են: Դասավանդման մեթոդները՝ «համեղ». բոլորը գալիս են անուշեղենի փոքրիկ փաթեթներով: Սարգիսն ասում է, թե համի եւ հիշողության կենտրոնները իրար հետ համերաշխ են գործում, համը օգնում է, որ նոր սովորած բառերը հեշտ մտապահվեն, ամրակայվեն: Դատելով երիտասարդների խանդավառությունից եւ ընդամենը երկու ամսվա աշխատանքի արդյունքներից, այս նորամուծությունը «գիտական» հիմք ունի:

 

Արտերկրում ունեցած դասավանդման փորձի ներկայացում

«Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելություն

Հանդիպում «Սպայկա» ընկերության ներկայացուցիչների հետ

Հանդիպում «Սպայկա» ընկերության ներկայացուցիչների հետ

Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, ՀԱԱՀ-ի 1-ին մասնաշենքի 425 լսարանում Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի հրավերով ՀԱԱՀ-ը կհյուրընկալի «Սպայկա» ընկերության ներկայացուցիչներին։ Հյուրերը կներկայացնեն ընկերության գործունեությունը, աշխատանքի և կարիերայի զարգացման հնարավորությունները «Սպայկա» ընկերությունում: Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն նաև համագործակցության արդյունավետության բարձրացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Մուտքն ազատ է:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10