hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Ապրիլ 10

Կարողությունների զարգացման դասընթացներ ՀԱԱՀ գիտահետազոտական կենտրոնների և ինստիտուտների աշխատակիցների համար 

ՀԱԱՀ միջազգային գիտական ծրագրերի համակարգող, կենսաբանական գիտությունների դոկտոր Արմինե Աբրահամյանը դրամաշնորհային ծրագրեր մշակելու կարողությունների զարգացման դասընթացների շարք է նախաձեռնել ՀԱԱՀ գիտահետազոտական կենտրոնների և ինստիտուտների

աշխատակիցների համար: Նախօրեին դասընթացների մեկնարկը տրվեց «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, մելիորացիայի և ագրոքիմիայի գիտական կենտրոն» մասնաճյուղում, որին մասնակցում էին նաև «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի աշխատակիցներ:


Նախքան դասընթացը սկսելը գիտական կենտրոնների ղեկավարներ Գայանե Գասպարյանն ու Գայանե Մելյանը ներկայացրեցին կենտրոնների SWOT վերլուծությունները: Երկու կենտրոնների թույլ և ուժեղ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները զգալի ընդհանրություններ ունեն: Ուժեղ կողմերից հարկ է առանձնացնել գիտական կենտրոնների մարդկային ներուժը՝ տարեց և երիտասարդ գիտնականներ, ովքեր իրենց գործի գիտակներն են, ունեն հետաքրքիր գիտական նվաճումներ, որոնք կարող են ներդրումների հնարավորություն դառնալ: Ուժեղ կողմերից է նաև կենտրոններում լաբորատորիաների առկայությունն ու տեխնիկական ներուժը, որը միաժամանակ նաև թույլ կողմերից է, քանի որ դրանք մեծամասամբ հնամաշ են և կարիք կա ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնելու:


Կենտրոնների թույլ կողմերից ղեկավարներն առանձնացրեցին նաև աշխատակիցների մեծ մասի՝ համակարգչային տարբեր ծրագրակազմերին բավարար չափով չտիրապետելն ու օտար լեզուներ չիմանալը: Վերջինս սահմանափակում է մեր գիտնականների՝ միջազգային գիտական պարբերականներում տպագրվելու, արտասահմանյան աշխատաժողովներին մասնակցելու հնարավորությունները։ Սպառնալիքներից առանձնացրեցին օրենսդրական դաշտի անկատարությունը, գիտական նվաճումների՝ որպես ներդրումային ծրագրերի իրականացման հանդեպ պետական հոգածության ցածր մակարդակը:


Երկու կենտրոններն էլ, լինելով եզակի ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, մեծ հնարավորություններ ունեն դառնալու տարածաշրջանային գիտական գերազանցության կենտրոններ, ընդունելու և իրենց փորձը փոխանցելու ոչ միայն Ագրարային համալսարանի, այլև արտերկրի ուսանողների, ֆերմերների, ագրարային ոլորտի արտադրողների, ինչպես նաև նրանց պատվերով իրականացնել հետազոտություններ և ձևավորել արտաբյուջե: «Մեր հնարավորություններից մեկն էլ Ագրարային համալսարանի մասնաճյուղ լինելն է, ինչը նշանակում է, որ համալսարանի հնարավորությունները նաև մեր հնավարություններն են»,-նշեց Հողագիտության, մելիորացիայի և ագրոքիմիայի գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Գասպարյանը:


ՀԱԱՀ գիտական երկու կենտրոնների ուժեղ և թույլ կողմերին ծանոթանալուց, հնարավորություններն ու սպառնալիքները վերլուծելուց հետո Արմինե Աբրահամյանը որպես թույլ կողմ առանձնացրեց նաև գիտական կենտրոնների՝ միմյանց հետ արդյունավետ գործակցության պակասը: Նա երկու կենտրոնների շուրջ 30 մասնակիցների համար անցկացրեց կարողությունների զարգացման դասընթաց՝ փոխանցելով միջազգային գիտական դրամաշնորհային տարբեր ծրագրերի դիմելու վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ:


Դոկտ․ Աբրահամյանը, որը միջազգային գիտական ծրագրեր մշակելու և կառավարելու մեծ փորձ ունի, արժեքավոր խորհուրդներ տվեց ներկաներին. «Միայն լավ գաղափար ունենալը բավարար չէ, հարկավոր է այդ գաղափարը լավ ներկայացնել՝ համապատասխանեցնելով տվյալ դրամաշնորհի պահանջներին: Մի՛ վախեցեք չշահելուց, մի անգամ չշահած ծրագիրը ամենևին էլ ժամանակի կորուստ չէ, դա նոր, ավելի լավ ծրագիր մշակելու նախադրյալ է:

Մի վախեցեք նաև ձեր գաղափարները բարձրաձայնելուց ՝ մտածելով, թե ուրիշները կգողանան»,-ասաց նա՝ մեջբերելով Բեռնարդ Շոուի խոսքերը. «Եթե դուք միմյանց հաղորդակից դարձնեք ձեր գաղափարներին և անգամ չհաջողեք, իրարից կհեռանանաք՝ ձեզ հետ տանելով առնվազն երկու գաղափար, իսկ եթե փոխանակվեք խնձորներով, ամեն մեկդ կունենաք մեկ խնձոր»: Ծրագրեր մշակելու տեսական նյութին ծանոթանալուց հետո սեմինարի մասնակիցները բաժանվեցին խմբերի՝ փորձելով նշված ժամկետում մշակել գիտական ծրագրերի փորձնական հայտ, որն էլ հնարավորություն տվեց օրվա ընթացքում ստացած գիտելիքներն ամրապնդել գործնականում: 
ՀԱԱՀ գիտահետազոտական կենտրոնների և ինստիտուտների աշխատակիցների կարողությունների զարգացման դասընթացները լինելու են շարունակական:

 

Արտերկրում ունեցած դասավանդման փորձի ներկայացում

«Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելություն

Հանդիպում «Սպայկա» ընկերության ներկայացուցիչների հետ

Հանդիպում «Սպայկա» ընկերության ներկայացուցիչների հետ

Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, ՀԱԱՀ-ի 1-ին մասնաշենքի 425 լսարանում Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի հրավերով ՀԱԱՀ-ը կհյուրընկալի «Սպայկա» ընկերության ներկայացուցիչներին։ Հյուրերը կներկայացնեն ընկերության գործունեությունը, աշխատանքի և կարիերայի զարգացման հնարավորությունները «Սպայկա» ընկերությունում: Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն նաև համագործակցության արդյունավետության բարձրացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Մուտքն ազատ է:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10