hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Ապրիլ 09

Արտալսարանային դաս կինոդահլիճում

«Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի ցերեկային ուսուցման ավարտական կուրսի ուսանողները ապրիլի 6-ին «ԼՈՖԹ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում հանդիպեցին ՀԱԱՀ Ֆինանսահաշվային ամբիոնի՝ իրենց դասավանդող դասախոսների հետ ամբիոնի ասիստենտ Պետրոսյանի

Պետրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր մասնագիտական կինոդիտում:
Արտալսարանային հանդիպման ընթացքում դասախոսները Too Big to Fail ֆիլմի տարբեր դրվագների մասնագիտական մեկնաբանության միջոցով ուսանողներին ներկայացրեցին 2008 թվականի ԱՄՆ ֆինանսական ճգնաժամը, դրա առաջացման պատճառները, ինչպես նաև երկրի մասնավոր ու պետական հատվածների գլխավոր ֆինանսական դերակատարների նպատակային քայլերը ճգնաժամի հաղթահարման գործընթացում:
Ֆիլմի ավարտից հետո ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանն ուսանողներին պատմեց այն մասին, թե ինչպես 9 տարի առաջ, երբ դեռ ինքն էլ էր ուսանող, գրեց իր առաջին գիտական հոդվածը հենց ֆինանսական ճգնաժամի մասին և դրանով հնարավորություն ունեցավ մասնակցելու միջազգային գիտաժողովի՝ պատվով ներկայացնելով Ագրարային համալսարանը Մոսկվայում:
Ուսանողներն իրենց ակտիվ հարցուպատասխանով և ոգևորվածությամբ հերթական անգամ հաստատեցին, որ այս ձևաչափով գիտելիքների փոխանցումը շատ արդյունավետ է՝ ակնկալելով հերթական արտալսարանային հանդիպումը, իսկ դասախոսները հորդորեցին նրանց կենտրոնանալ մագիստրոսական թեզի գծով կատարվող աշխատանքների վրա և իրենց հետաքրքրող, միևնույն ժամանակ արդիական թեմաներով զեկուցումներ պատրաստել:

 

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մինչև 35 տարեկան երիտասարդ գիտաշխատողներին, հետազոտողներին և մագիստրոսներին հրավիրում է մասնակցելու «Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողովին՝ նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հիմնադրման 60-ամյակին:
Գիտաժողովը կայանալու է 2019թ. սեպտեմբերի 25-27-ը:
Գիտաժողովի ծրագիրը մասնակիցներին կուղարկվի լրացուցիչ: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև

...

Բաց դաս Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (CHANGE MANAGEMENT) Ինտերակտիվ դասընթաց բիզնես խորհրդատուների համար

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (CHANGE MANAGEMENT)

Ինտերակտիվ դասընթաց բիզնես խորհրդատուների համար

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստան է հրավիրել բիզնես խորհրդատվության ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող բացառիկ փորձագետ, բեսթսելերի հեղինակ և հեղինակավոր քոուչ Ջանեթ Փութին՝ հայաստանյան բիզնես ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռելով մասնակցելու հատուկ ինտերակտիվ դասընթացի՝ միտված փոփոխությունների կառավարման գործնական հմտությունների զարգացմանը։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
31 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10