hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Ապրիլ 08

Մայրության և գեղեցկության միամսյակի ավարտը նշանավորվեց հետաքրքիր միջոցառումով 

Մայրության և գեղեցկության միամսյակն Ագրարային համալսարանում ավարտվեց Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմակերպած գեղեցիկ միջոցառումով: ՀԱԱՀ փոքր դահլիճում հավաքվել էին համալսարանի՝ գեղեցիկ սեռի տարբեր տարիքի

ներկայացուցիչներ՝ դասախոսներ, աշխատակցուհիներ, ուսանողուհիներ:


Ֆակուլտետի ուսանողուհիներ Աննա Մելքոնյանը, Շահանե Բախշեցյանը և Մարիամ Միրանյանը ՀԱԱՀ Հասարակագիտության ամբիոնի աջակցությամբ պատրաստել էին հետաքրքրիր զեկուցումներ հայոց պատմության մեջ նշանակալի դերակատարում ու հեղինակություն ունեցող կանանց մասին՝ Փառանձեմ թագուհի, Աննա իշխանուհի և այլք, որոնք մեծ դեր են ունեցել երկրի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում, ունեցել իրենց ուրույն ներդրումը հայոց պետականաշինության գործում և ոչ միայն հայոց:

Նրանք անդրադարձան նաև Երուսաղեմի՝ ծագումով հայ թագուհիներին՝ Հեղինե, Արդա, Մորֆիա, Մելիսինդա՝ կարևորելով կնոջ դերը ոչ միայն ընտանիքում, այլև հասարակության մեջ:


Միջոցառման երկրորդ մասն առանձնացավ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի շնորհալի ուսանողուհիների ելույթներով՝ կնոջը և մորը նվիրված բանաստեղծություններով ու երգերով: Միջոցառման ավարտը նշանավորվեց հաճելի անակնկալով. ֆակուլտետի ուսանողական խորհրդի տղաները գեղեցիկ վարդեր նվիրեցին դահլիճում ներկա կանանց և աղջիկներին: Շնորհավորանքներին միացավ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կարեն Մինասյանը՝ շնորհակալություն հայտնելով ուսանողներին Մայրության և գեղեցկության տոնն ավելի հիշարժան դարձնելու համար:

 

Իտալիայի Տուշայի համալսարանում ունեցած վերապատրաստման արդյունքների շնորհանդես-հաշվետվություն

Կրակովի Յագելոնյան համալսարանում դասավանդման փորձի ներկայացում

Աշխատանքի շուկայի վիճակագրության վերաբերյալ դասախոսություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10