hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Ապրիլ 08

Ուսումն ապագա դասախոսի աչքերով

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հողաշինարարություն և հողային կադաստր» բաժնի ասպիրանտուրայի 2-րդ կուրսում հնարավորություն ստացա «Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ուսումս շարունակելու Իտալիայում՝ Սալերնոյի համալսարանի «Քաղաքային ինժեներիա» բաժնում:

էրազմուս ծրագրին մասնակցող այլ ուսանողների շնորհիվ կարողացա գտնել իմ տունը, որտեղ բնակվել եմ գրեթե 6 ամիս:
Հետաքրքիր էր ապրել մի միջավայրում, որտեղ առկա էին մշակութային բազում նմանություններ և տարբերություններ: Համալսարանում մասնակցելով դասերին, միաժամանակ կատարել եմ հետազոտություն՝ իմ ասպիրանտական ծրագրի շրջանակում: Ընդ որում, դասերին հաճախելը պարտադիր չէր, և այս առումով ուսանողների ակտիվ հաճախումը սկզբում ինձ զարմանալի թվաց (առարկաների 2-3 ժամ տևողությամբ): Պատճառը դասախոսների ճիշտ մոտեցումն էր ուսանողներին և դասագործընթացին: Գնահատումը կատարվում էր 30 բալանոց համակարգով, որտեղ հաշվի չէին առնվում ուսանողների բացակայությունները, և հաշվի էին առնում կուրսային աշխատանքները և վերջնական քննությունները: Որոշ առարկաներ ընտրովի էին՝ կախված ուսանողի ուսումնական ժամանակացույցից և ցանկությունից: Որպես ապագա դասախոս, ձեռք բերեցի կրթական ծրագիր կազմելու և նորովի ներկայացնելու մեծ փորձ, որը պատրաստ եմ օգտագործել մեր համալսարանում: Հնարավորություն ունեցա նաև մասնակել X-Culture համաշխարհային ծրագրին, առցանց տարբերակով թիմ ստեղծել, համատեղ նախագիծ իրականացնել և զարգացման առաջարկ ներկայացնել ԱՄՆ-ում գործող մի կազմակերպության:
Սալերնոյի համալսարանում գործում են 2 ակտիվ ուսանողական կազմակերպություններ՝ AEGEE – Salerno և ESN Salerno - Erasmus Student Network, որոնք բավականին հետաքրքիր են կազմակերպում ուսանողների ազատ ժամանակը:
Ինչպես արդեն նշեցի, ապագայում պլանավորում եմ դառնալ դասախոս, իսկ փոխանակման այս ծրագիրը մեծ հավելում և փորձ եղավ իմ ապագա կարիերայի համար: Բացի այդ, Արտաքին կապերի դեպարտամենտի և Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի աշխատակիցների հետ միասին կազմակերպելու ենք սեմիրարներ, որոնց ժամանակ կներկայացնեմ իմ ուսումնասիրության փորձն ու ուսանողներին ու երիտասարդ մասնագետներին հաղորդակից կդարձնեմ իմ իմ ստացած գիտելիքներին:
Կցանկանայի խորհուրդ տալ ուսանողներին հետևել ընթացիկ միջազգային ծրագրերին և հնարավորության դեպքում անպայման դիմել: Սա հիանալի փորձ է կյանքում և ապագա կարիերայում:


Ավետիք Ալեքսանյան
Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի
2-րդ կուրսի ասպիրանտ

 

Իտալիայի Տուշայի համալսարանում ունեցած վերապատրաստման արդյունքների շնորհանդես-հաշվետվություն

Կրակովի Յագելոնյան համալսարանում դասավանդման փորձի ներկայացում

Աշխատանքի շուկայի վիճակագրության վերաբերյալ դասախոսություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10