hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Ապրիլ 05

Ագրոնոմիականի մագիստրանտները բացահայտեցին CRRC-ն

Ուսուցման գործնական տարրի ուժեղացման առումով վերջին ամիսներին համալսարանում ակնհայտ է դրական տեղաշարժը, եթե չասենք՝ շարժումը: Շարժում, որը գնալով ձեռք է բերում նոր որակներ, ընդգրկում նոր ու հետաքրքիր գործընկերների՝ ուսանողներին տրամադրելով մասնագիտական զարգացման կարևոր հմտություններ:

Ագրոնոմիական ֆակուլտետի «Գիտական ուսումնասիրությունների մեթոդաբանություն» առարկայի դասախոս Սասուն Մամաջանյանը ամառային դպրոց էր անցել Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան (ՀՌԿԿ- Հայաստան, CRRC-Armenia) հիմնադրամում և հենց այն ժամանակ էլ որոշել էր իր ուսանողներին ճանաչողական այցով տանել այդ կենտրոն: CRRC-ն, որը հայտնի է անկողմնակալ և մասնագիտական խորը հետազոտություններով ու վերլուծություններով, իսկապես, հետաքրքիր բացահայտում եղավ Ագրոնոմիական ֆակուլտետի «Բույսերի պաշտպանություն» և «Ագրոէկոլոգիա» մասնագիտությունների առաջին կուրսի մագիստրանտների համար: Հիմնադրամի փոխտնօրեն, հետազոտությունների գծով տնօրեն Սոնա Բալասանյանը սիրով ընդունեց ուսանողներին և պատմեց Կենտրոնի գործունեության, տարբեր ոլորտներում կատարվող հետազոտությունների մասին՝ հատկապես շեշտադրելով որակական հետազոտությունների մեթոդները, «բառերի ամպերի» կառուցման, կայքի կամ խմբագրական գործիքի միջոցով տվյալների տեսապատկերման եղանակները և այլն: Պարոն Մամաջանյանի փոխանցմամբ, քննարկման առարկա դարձան գյուղատնտեսության ոլորտի հետազոտությունների իրականացման մեթոդաբանությունը և կամավորական աշխատանքի սկզբունքները (այն առումով, թե ինչ կարելի տալ կամավորներին և ստանալ նրանցից): Ըստ նրա, հանդիպումը CRRC-ի աշխատակիցների հետ հետագա համատեղ աշխատանքների սկիզբ է նախանշել:
Սասուն Մամաջանյանը ՀԱԱՀ-ի դասախոսների այն խմբի անդամ է, ովքեր ներգրավված են Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ICARE) և Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների (BOKU) համալսարանի կողմից իրականացվող «Խթանել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում» նախագծում և ներկայումս ավստրիական կողմի հետ համատեղ մշակում է «Հետազոտության մեթոդները օրգանական գյուղատնտեսությունում» դասընթացի առարկայական ծրագիրը:

 

Իտալիայի Տուշայի համալսարանում ունեցած վերապատրաստման արդյունքների շնորհանդես-հաշվետվություն

Կրակովի Յագելոնյան համալսարանում դասավանդման փորձի ներկայացում

Աշխատանքի շուկայի վիճակագրության վերաբերյալ դասախոսություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10