hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Ապրիլ 04

Բժշկական և Ագրարային համալսարանները կմիավորեն ջանքերը զինհաշմանդամների սոցիալական ինտեգրման, ուսման և աշխատանքի հարցերում

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող բազմաթիվ զինվորականների թվում Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներից երկուսն Ագրարային համալսարանի ուսանողներ են՝ ապագա ագրոնոմ և գինու տեխնոլոգ: Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող մեր ուսանողների հետ հանդիպելու

նախնական մտադրությունը, որ ուներ Հայոց և օտար լեզուների ամբիոնի վարիչ Արաքս Հակոբյանը, ի վերջո, Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի գործուն աջակցությամբ, վերածվեց երկու համալսարանների միջև կարևոր ու նպատակային գործակցության սկիզբ նախանշող լուրջ նախաձեռնության՝ ռեկտորների պատրաստակամ ներգրավմամբ:


Երեկ՝ ապրիլի 3-ին, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանին և մեր համալսարանի ուսանողներից ու դասախոսներից բաղկացած պատկառելի պատվիրակությանը Կենտրոնում ջերմորեն ընդունեցին Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և տիկին Մինասյանը: Շրջայցը Կենտրոնում շատ հետաքրքիր էր, այնտեղ բուժվող ու վերականգնվող զինվորների հետ շփումը, անշուշտ՝ հուզական: «Սակայն առավել կարևոր փաստն այն է, որ քննարկվեցին և գործուն կերպով նախանշվեցին երկու բուհերի միջև հեռուն գնացող գործակցության հնարավորությունները:

Դրանք վերաբերում են սահմանափակ հնարավորություններով ուսանողների համար արդյունավետ ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացմանը, Կենտրոնում բուժվող երիտասարդների համար Ագրարային համալսարանի տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի անցնելու հնարավորությունների ստեղծմանը՝ համապատասխան վերապատրաստումից հետո, ինչպես նաև մեր համալսարանի արտադրած բարեհամբավ օրգանական կաթնամթերքի և մսամթերքի հնարավոր մատակարարմանը Վերականգնողական կենտրոնին: Հենաշարժողական խնդիրներ ունեցող ուսանողները, մասնավորապես, իրենց պրակտիկան կարող են անցկացնել Ի-Վի-Էն գինու ակադեմիայի գինու լաբորատորիայում, որը գտնվում է առաջին հարկում կամ աշխատել ՀԱԱՀ-ի՝ շուտով կառուցվելիք ջերմատանը: Մեկ այլ հնարավորություն է հաշմանդամ երիտասարդներին ռեստորատորի մասնագիտություն սովորեցնելը. նրանք ոչ միայն կկարողանան սեփական աշխատանքով գումար վաստակել, այլև կարող են բրենդային սպասարկման նոր, ոչ ստանդարտ չափանիշներ սահմանել», - նշեց Արաքս Հակոբյանը:


Երկուստեք արվող իրատեսական գործարար առաջարկները հետևում էին մեկը մյուսին: Հաջորդ հանդիպման ժամանակ գործնական քայլեր կնախանշվեն, մասնավորապես, զինծառայողների կոնկրետ խմբերի համար մասնագիտական վերապատրաստումներ իրականացնելու ուղղությամբ՝ անկախ նրանց ֆիզիկական հնարավորություններից: Այդ հանդիպումը կլինի մեր համալսարանում, որտեղ այցելելու իր ցանկությունն ու ոգևորությունն է հայտնել ռեկտոր Մուրադյանը՝ վստահություն հայտնելով որ «լավ հարևաններ» ենք լինելու: ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը և մյուս ագրարայինցիները շնորհակալություն հայտնեցին 2018թ. հունվարից գործող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի բոլոր երախտավորներին՝ ներառյալ պարոն Մուրադյանին, տիկին Մինասյանին և բոլոր աջակիցներին՝ անգնահատելի հայրենանվեր աշխատանքի համար:

Իսկ Արաքս Հակոբյանը, քաղցրավենիքի ու մրգերի հետ նաև գրքեր էր տարել զինվորներին՝ Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտ»-ը և «Թակարդ»-ը և Կարո Վարդանյանի «Պայթյուններ Թուրքիայում և…ոչ միայն»-ը, «Սարերը ժողովելու ժամանակը» և «Հատուցման տասներեք ղողանջ»-ը՝ հեղինակների մակագրությամբ:
Հ.Գ. Մինչ ռեկտորները նախանշում են հեռանկարային գործակցության ճանապարհային քարտեզը, «կողմերի» միջև ամուր կապի մի գեղեցիկ օղակ արդեն կայացել է՝ մեր Գինու ակադեմիայի շրջանավարտ Անուշիկը հենց այստեղ՝ Վերականգնողական կենտրոնում է հանդիպել հայրենիքի պաշտպան իր Էրիկին՝ Քառօրյայի հերոսներից մեկին, ու կազմել գեղեցիկ, ամենայն հավանականությամբ՝ գինեգործական, ընտանիք:

 

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մինչև 35 տարեկան երիտասարդ գիտաշխատողներին, հետազոտողներին և մագիստրոսներին հրավիրում է մասնակցելու «Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողովին՝ նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հիմնադրման 60-ամյակին:
Գիտաժողովը կայանալու է 2019թ. սեպտեմբերի 25-27-ը:
Գիտաժողովի ծրագիրը մասնակիցներին կուղարկվի լրացուցիչ: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև

...

Բաց դաս Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (CHANGE MANAGEMENT) Ինտերակտիվ դասընթաց բիզնես խորհրդատուների համար

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (CHANGE MANAGEMENT)

Ինտերակտիվ դասընթաց բիզնես խորհրդատուների համար

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստան է հրավիրել բիզնես խորհրդատվության ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող բացառիկ փորձագետ, բեսթսելերի հեղինակ և հեղինակավոր քոուչ Ջանեթ Փութին՝ հայաստանյան բիզնես ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռելով մասնակցելու հատուկ ինտերակտիվ դասընթացի՝ միտված փոփոխությունների կառավարման գործնական հմտությունների զարգացմանը։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
31 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10