hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Մարտ 15

Ագրարային համալսարանն ինձ տվել է գիտելիքներ և շփում պայծառ մարդկանց հետ. Էմիլ Հարությունյան

arkoՇոկոլադի հայրենական արտադրության առաջատար ընկերություններից մեկի՝ «Արկոլադ» ՓԲԸ-ի տնօրեն Էմիլ Հարությունյանն Ագրարային համալսարանի շրջանավարտ է. 1994թ.-ին ավարտել է Գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետը: Մարտի 13-ին նա հարազատ բուհում էր՝ արդեն որպես

աշխատանքում ու մասնագիտական կարիերայում հաջողության հասած մարդ, ավելին՝ որպես գործատու: Այցելության նպատակն էր շփվել ուսանողների հետ՝ որպես իր հիմնադրած ընկերության հնարավոր ապագա աշխատակիցների, ծանոթանալ նրանց ունակություններին, լսել ու հասկանալ նրանց ակնկալիքներն աշխատանքից, իմանալ՝ «ի՞նչ դեր են ուզում ունենալ հասարակության մեջ՝ լինել սպառո՞ղ բոլորի նման, թե՞ արտադրող»:
Հանդիպմանը ներկա էին հիմնականում Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողներ, ինչպես նաև ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սաներ, ովքեր մասնագիտական կողմնորոշման կարիք ունեն: «Ցանկացած կազմակերպության, երկրի զարգացման հիմնական գրավականը որակյալ աշխատողներ ունենալն է»,- նկատեց պարոն Հարությունյանը: Նա ներկաներին պատմեց բուհից մինչև առաջատար ընկերության տնօրեն իր անցած ճանապարհը, կարիերայում հաջողության հասնելու քայլերը: «Ագրարային համալսարանն ինձ տվել է երկու կարևոր բան՝ գիտելիքներ, որոնք օգնել են ինձ գործ կառուցել և շփում պայծառ մարդկանց հետ»,-ասաց պարոն Հարությունյանը՝ նշելով, որ եթե հնարավորություն ունենար նորից սովորելու, դարձյալ կընտրեր նույն բուհն ու նույն մասնագիտությունը, որպեսզի սովորեր ուսանողական տարիներին բաց թողածը:
arkoladԳաղտնիք չէ, որ ներկայումս կրթություն-արտադրություն կապը խզված է, և շատ հաճախ բուհում ստացած տեսական գիտելիքները բավարար չեն արտադրությունում անմիջապես աշխատանքի անցնելու համար: ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանն ու Որակի և գնահատման կենտրոնի տնօրեն Մարիամ Մովսիսյանը «Արկոլադ» ընկերության տնօրենի հետ հանդիպումը բարձր գնահատեցին կրթություն-արտադրություն կապի ամրապնդման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում նրանք փորձեցին վեր հանել ոլորտի կարիքները և հասկանալ գործատուի հստակ պահանջներն ապագա աշխատակիցներից՝ դրանք համալսարանի բարեփոխվող ուսումնական պլաններում ներառելու նպատակով:
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողները, պարզվում է, երբեք չեն եղել շոկոլադի արտադրությունում: Մինչդեռ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողների համար «Արկոլադը» եղել է պրակտիկայի և ուսումնաճանաչողական այցելությունների ավանդական (և իհարկե սիրված) վայրերից մեկը: Էմիլ Հարությունյանը շոկոլադի արտադրությամբ հետաքրքվող ուսանողներին և դասախոսներին հրավիրեց ընկերություն՝ կարևոր համարելով ապագա գործընկեր-մասնագետների կարողությունների զարգացման այդ հնարավորությունը: «Ես համոզված եմ, որ Վարդան Ուռուտյանի ղեկավարությամբ մեր համալսարանը կարճ ժամանակահատվածում կվերացնի կրթություն-արտադրություն կապի մեջ առկա խզումը՝ արտադրություն ուղարկելով արդի աշխատաշուկայում մրցունակ շրջանավարտների»,- հանդիպման վերջում ասաց Էմիլ Հարությունյանը:
«Արկոլադը» հիմնվել է 2004թ.-ին, առաջին արտադրանքը տվել 2005-ին, արտադրանք, որը Հայաստանի յուրահատուկ այցեքարտերից մեկն է դարձել: Ընկերությունը մտադիր է առաջիկայում աշխատակիցների թիվը ներկայիս 37-ից հասցնել 100-ի:

 

Համահայկական երիտասարդական մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

Բաց դռների օր Ագրարային համալսարանում

Բաց դռների օր Ագրարային համալսարանում


Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» ապագա դիմորդ-ուսանողների և ծնողների համար: 
Միջոցառման շրջանակում հնարավորություն կունենաք շրջել համալսարանում, ծանոթանալ իրականացվող ծրագրերին, համալսարանի առանձնահատկություններին, ընդունելության կարգին, ուսումնառության պայմաններին և ուսանողների առօրյային: 

Շտապե՛ք գրանցվել և մասնակցել «Բաց դռների օրվան» մայիսի 17-ին՝ ժամը 11։00-ին։ 

Ք. Երևան, Տերյան 74, 1-ին մասնաշենք։ 
Հեռախոսահամար՝ 012-54-57-13, ներքին՝ 366։ 
Մասնակցության համար կարող եք գրանցվել
 այստեղ:

...

«Նորաբողբոջ և ծաղկած գարուններ» միջոցառում ՀԱԱՀ-ում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10