hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Մարտ 15

Իմ փորձն Իտալիայի Սալերնոյի համալսարանում

2018 թվականի սեպտեմբերին հնարավորություն ստացա երրորդ կուրսի առաջին կիսամյակում ուսումս շարունակելու Իտալիայի Սալերնոյի համալսարանում` մասնակցելով Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրին: Սովորում եմ կաթի, կաթնամթերքի և մանկական ֆունկցիոնալ սննդի

տեխնոլոգիա մասնագիտությամբ, մինչդեռ, Սալերնոյի համալսարանում տեխնոլոգիան ընդգրկում է առհասարակ սննդի ոլորտը: Ուստի կիսամյակի ընթացքում կարողացա ձեռք բերել ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև ուսումնասիրեցի գինեգործություն, գարեջրագործություն և յուղերի արտադրություն: Տեղեկացա սննդի անվտանգության միջազգային չափանիշների և պահպանման կանոնների մասին, աշխատեցի լաբորատորիաներում նորագույն սարքավորումներով, այցելեցի գինու և յուղերի արտադրամաս, որտեղ էլ համտեսեցի իտալական գինի և ձիթապտղի յուղ: Սալերնոյի համալսարանն ինձ ավելի սերտորեն կապեց մասնագիտությանս` հնարավորություն տալով համեմատել կաթի, գինու, գարեջրի և սննդի այլ ճյուղերի տեխնոլոգիաները:
Դասաժամերի տևողությունը հիմնականում 2-3 ժամ էր` 5-10 րոպե ընդմիջման իրավունքով: Դասերն ընթանում էին շնորհանդեսների միջոցով: Տիրում էր փոխվստահության և ստեղծագործական շատ դրական մթնոլորտ, որն իր հերթին դրական մեծ ազդեցություն էր ունենում դասախոս-ուսանող հարաբերությունների վրա: Ուսանողներն ընտրած մասնագիտությանը վերաբերվում էին առավելագույն լրջությամբ և դասախոսից հնարավորինս վերցնում էին իրենց անհրաժեշտ գիտելիքները, իսկ դասախոսն իր հերթին օգնում էր ուսանողներին բացահայտելու ընտրած մասնագիտության գաղտնիքները:
Դասընթացներին հաճախելն ազատ սկզբունքով էր, այսինքն` վերջնական գնահատական ձևավորելու ժամանակ հաշվի էին առնվում բացառապես ուսանողի գիտելիքները տվյալ առարկայից` խիստ և մանրակրկիտ քննությունից հետո: Նման ծրագրերը հնարավորություն են տալիս ձեռք բերելու այլազգի ընկերներ և ծանոթանալու նրանց մշակույթին, պատմությանն ու հոգեկերտվածքին:
Իսկ ամենավերջում, կցանկանայի կոչ անել ուսանողներին՝ մասնակցել մեր համալսարանում իրականացվող միջազգային ծրագրերին և բացահայտել աշխարհը յուրովի:


Գոհար Ղարիբյան
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի
3-րդ կուրսի ուսանողուհի

 

Համահայկական երիտասարդական մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

Բաց դռների օր Ագրարային համալսարանում

Բաց դռների օր Ագրարային համալսարանում


Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» ապագա դիմորդ-ուսանողների և ծնողների համար: 
Միջոցառման շրջանակում հնարավորություն կունենաք շրջել համալսարանում, ծանոթանալ իրականացվող ծրագրերին, համալսարանի առանձնահատկություններին, ընդունելության կարգին, ուսումնառության պայմաններին և ուսանողների առօրյային: 

Շտապե՛ք գրանցվել և մասնակցել «Բաց դռների օրվան» մայիսի 17-ին՝ ժամը 11։00-ին։ 

Ք. Երևան, Տերյան 74, 1-ին մասնաշենք։ 
Հեռախոսահամար՝ 012-54-57-13, ներքին՝ 366։ 
Մասնակցության համար կարող եք գրանցվել
 այստեղ:

...

«Նորաբողբոջ և ծաղկած գարուններ» միջոցառում ՀԱԱՀ-ում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10