hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Մարտ 15

Էստոնիայում ես ապրեցի իսկական ուսանողական կյանքով

Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ուսումս 6 ամսով շարունակել եմ Էստոնական բնական գիտությունների համալսարանում։ Առաջին անգամ էր, որ գտնվում էի արտերկրում, ընտանիքիցս ու ընկերներիցս հեռու,

ուստի սկզբնական շրջանում կար մի փոքր անհանգստության զգացում, բայց ամեն ինչ հաջող էր ընթանում, և անհանգստանալու պատճառ չունեի։ Դասընթացներն անցկացվում էին բարձր մակարդակով, ուսումնական նյութերը տրվում էին պարզ և հասկանալի ձևով։
Քննությունները մեծ մասամբ թեստային էին և անցկացվում էին անաչառ ձևով։ Ամենից շատ ինձ գոհացնում էր դասախոսական կազմի պրոֆեսիոնալիզմը և այն, որ այնտեղ մեծ ուշադրություն էին դարձնում գործնական գիտելիքների ուսուցմանը, որը կցանկանայի տեսնել նաև մեր համալսարանում։ Այնտեղ վիրաբուժություն առարկայի գործնական պարապմունքներն անցկացվում էին կլինիկայում, որտեղ հանդես եմ եկել և´ որպես վիրաբույժ՝ կատարելով իմ առաջին վիրահատությունը (շան ստերջացում), և´ որպես նախապատրաստական բաժանմունքի անդամ։ Ծննդագիտություն առարկայի շրջանակում ծանոթացել ենք արհեստական բեղմնավորման ժամանակակից մեթոդներին։ «Էկզոտիկ կենդանիների բժշկություն» առարկայի շրջանակում եղել եմ Տալինի կենդանաբանական այգում` որպես անասնաբույժի օգնական։ Համալսարանը նաև կազմակերպում էր ինտելեկտուալ և մասնագիտական տարբեր միջոցառումներ, սեմինարներ, որն ուսանողների մեջ ուսման հանդեպ լրացուցիչ հետաքրքրություն և ձգտում էր առաջացնում։
Ծրագրին մասնակցելով՝ ես հասկացա, թե ինչ է նշանակում լիարժեք ուսանողական կյանք: Ձեռք բերեցի նոր գիտելիքներ և մասնագիտական գործնական հմտություններ։ Հնարավորություն ստացա ծանոթանալու նոր մշակույթի: Ամրապնդվեց անգլերենի իմ իմացությունը և այդ լեզվով հաղորդակցվելու իմ ճկունությունը։ Շփվելով այլազգի ուսանողների հետ` ծանոթացա նրանց սովորույթներին և ավանդույթներին, ինչպես նաև ձեռք բերեցի բազմաթիվ ընկերներ։
Այս ամենից բացի արտերկրում ուսանելն ինձ հնարավորություն տվեց դրսևորելու ինքս ինձ և լինելու ավելի ինքնուրույն։
Կցանկանայի, որ շատ ուսանողներ հնարավորություն ունենային ուսանելու արտերկրում։


Օվսաննա Գևորգյան
Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ


 

Համահայկական երիտասարդական մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

Բաց դռների օր Ագրարային համալսարանում

Բաց դռների օր Ագրարային համալսարանում


Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» ապագա դիմորդ-ուսանողների և ծնողների համար: 
Միջոցառման շրջանակում հնարավորություն կունենաք շրջել համալսարանում, ծանոթանալ իրականացվող ծրագրերին, համալսարանի առանձնահատկություններին, ընդունելության կարգին, ուսումնառության պայմաններին և ուսանողների առօրյային: 

Շտապե՛ք գրանցվել և մասնակցել «Բաց դռների օրվան» մայիսի 17-ին՝ ժամը 11։00-ին։ 

Ք. Երևան, Տերյան 74, 1-ին մասնաշենք։ 
Հեռախոսահամար՝ 012-54-57-13, ներքին՝ 366։ 
Մասնակցության համար կարող եք գրանցվել
 այստեղ:

...

«Նորաբողբոջ և ծաղկած գարուններ» միջոցառում ՀԱԱՀ-ում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10