hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Մարտ 14

Ակադեմիական և ուսման վարձավճարների պարտքերի, զեղչերի դիմումների ու հաճախումների հարցերը ռեկտորատի օրակարգում

Ռեկտորատի մարտի 13-ի նիստում ամփոփվեց 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանը: Ֆակուլտետների դեկանները, հեռակա ուսուցման դեպարտամենտի պետը, մասնաճյուղերի և քոլեջների տնօրենները ներկայացրեցին ակադեմիական պարտքերի և ուսման

վարձերի վճարման իրավիճակն իրենց ղեկավարած ստորաբաժանումներում: Ուշագրավ էր Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գուրգեն Եղիազարյանի նկատառումը. ֆակուլտետում ակադեմիական պարտքերի մեծ մասը Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի ամբիոնի մի քանի առարկաներից են՝ «Նյութերի դիմադրություն», «Գծագրական երկրաչափություն», «Ճարտարագիտական գրաֆիկա» և այլն, որն ըստ նրա ազդակ է սույն առարկաների բովանդակային և գնահատման չափորոշիչների վերանայման համար, քանի որ խնդիրը եղել է նաև նախորդ քննաշրջաններում: 
Օրակարգի երկրորդ հարցն առնչվում էր ուսանողների հաճախումներին: Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանն ամփոփեց 2018-2019 ուստարվա փետրվար ամսվա հաճախելիության ցուցանիշները: Ռեկտորատը քննարկեց 100 և ավելի անհարգելի բացակա ունեցողներին համալսարանից հեռացնելու հարցը: Ռեկտորի առաջարկով հեռացման ենթակա ուսանողներին հնարավորություն կտրվի ուսումը շարունակել հեռակա ուսուցման համակարգում: Այստեղ էլ նույն առարկայից 30 և ավելի բացակա ունենալու դեպքում տվյալ առարկայի տեսական դասընթացը չյուրացնելու դեպքում ուսանողը կարող է զրկվել քննությանը մասնակցելու հնարավորությունից: Տեսական դասընթացը լրացնելու հնարավորություն տալու համար կներդրվի բաց թողնված կրեդիտները լրացնելու վճարովի համակարգ: «Ինձ զանգահարում են և ասում, թե ճի՞շտ է արդյոք, որ Ագրարային համալսարանում հեռակա ուսուցման համակարգում կարող են դասի չգալ՝ մեկ դասաժամի համար վճարելով 5000 դրամ»,-ասաց պարոն Ուռուտյանը, -«Ոչ՛, նման բան չկա և չի կարող լինել: Մենք պարզապես փորձում ենք, կախված ուսումնառության ձևից՝ ուսանողներին հնարավորություն տալ իր դիմումի համաձայն վճարովի հիմունքներով ստանալ լրացուցիչ կրթական ծառայություն՝ անցնել տվյալ առարկայի բաց թողնված դասընթացը և հավաքել անհրաժեշտ կրեդիտները, ընդ որում մեկ ժամաքանակի արժեքը նախատեսված է սահմանել ոչ թե 5000, այլ 500 դրամ: Ուսանողը պետք է գիտակցի, որ ինքը վճարում է կրթություն ստանալու համար և չբացակայի դասերից»,-նշեց ռեկտորը:
Քննարկվեց նաև ուսման վարձավճարների զեղչերի դիմումների ընդունման հարցը: Վերջնաժամկետի խախտումով ներկայացված դիմումներ չեն ընդունվի, մանավանդ այն պարագայում, երբ այդ մասին ուսանողը պատշաճ կերպով իրազեկվել է թե՛ դեկանատների, թե՛ համալսարանի պաշտոնական կայքի ու ֆեյսբուքյան էջի, թե՛ միջանցքներում փակցված տեղեկատվական թերթիկների միջոցով: Մինչդեռ սահմանված ժամկետում ուսման վարձի զեղչի հնարավորությունից օգտվելու համար առկա և հեռակա ուսուցման համակարգերից դիմել է ընդամենը 19 ուսանող: Ուսանողների իրազեկվածությունն ավելի կբարձրանա, երբ Ագրարային համալսարանում վերջնականապես կներդրվի էլեկտրոնային կառավարման eBuh համակարգը, որը հնարավորություն կտա տեղեկատվական բնույթի հայտարարություններն անհատապես ուղարկել բոլոր ուսանողներին կարճ հաղորդագրությունների միջոցով:
Օրակարգից դուրս քննարկվեցին նաև այլ հարցեր, որոնք առնչվում էին քոլեջների լիցենզավորման ընթացքին, մասնաճյուղերում ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի շենքի չօգտագործվող մասի նպատակային օգտագործմանը, ուսումնական պլանների բարեփոխումների ընթացքին, համալսարանի գիտահետազոտական կենտրոնների գործունեության բարելավմանն ու հանրայնացմանը, դրանց գիտական նշանակալի արդյունքների ներդրմանը գյուղատնտեսության մեջ, որոնք կարող են տեղական և միջազգային նոր ծրագրերի ու գործակցային նոր ծրագրերի խթան դառնալ:

 

Համահայկական երիտասարդական մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

Բաց դռների օր Ագրարային համալսարանում

Բաց դռների օր Ագրարային համալսարանում


Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» ապագա դիմորդ-ուսանողների և ծնողների համար: 
Միջոցառման շրջանակում հնարավորություն կունենաք շրջել համալսարանում, ծանոթանալ իրականացվող ծրագրերին, համալսարանի առանձնահատկություններին, ընդունելության կարգին, ուսումնառության պայմաններին և ուսանողների առօրյային: 

Շտապե՛ք գրանցվել և մասնակցել «Բաց դռների օրվան» մայիսի 17-ին՝ ժամը 11։00-ին։ 

Ք. Երևան, Տերյան 74, 1-ին մասնաշենք։ 
Հեռախոսահամար՝ 012-54-57-13, ներքին՝ 366։ 
Մասնակցության համար կարող եք գրանցվել
 այստեղ:

...

«Նորաբողբոջ և ծաղկած գարուններ» միջոցառում ՀԱԱՀ-ում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10