hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Մարտ 13

Ուսումնառությունն Էստոնիայում կարևոր քայլ էր իմ հետագա կարիերայի համար

Էրազմուս+ ծրագրի շնորհիվ հնարավորություն ստացա ուսումս մեկ տարով շարունակելու Էստոնական բնական գիտությունների համալսարանում` ինքս լինելով ՀԱԱՀ-ի Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող: Այնտեղ ես կարողացա կատարելագործել գիտելիքներս և անգլերենով շփման հմտություններս:
Հնարավորություն ստացա պարտադիր գործնական ուսուցումը և բոլոր դասընթացները անցկացնել վերը նշված համալսարանի  անասնաբուժական կլինիկայում: Պրակտիկայի

ընթացքում ես 7 շաբաթ շարունակ ամեն օրը մեկ բժիշկի հետ էի անկացնում, այդ թվում՝ իմ դասախոսների, որոնք աշխատում են նաև կլինիկայում:
Անփոխարինելի է այն փորձը, որը ստացել եմ ամենաժամանակակից սարքավորումներով կահավորված կլինիկայում, տեղացի բժիշկների հետ աշխատելիս, քանի որ նրանք ունեն մասնագիտական ավելի նեղ ուղղվածություն՝ ակնաբուժություն, օրթոպեդիա, մաշկաբանություն և այլն: Մինչ նոր հիվանդ կենդանուն մոտենալը բժիշկները սովորաբար խնդրում էին օգնականներին ծանոթանալ հիվանդի բժշկական քարտին, հիվանդությունների պատմությանը և ավելի մանրամասնորեն ուսումնասիրել հավանական ախտորոշման ախտանիշները:

Տարբեր մասնագետների հետ աշխատելը ինձ հնարավորություն տվեց ավելի լավ պատկերացնելու, թե ինչպես եմ ուզում հետագայում կառուցել իմ կարիերան:


Անչափ շնորհակալ եմ Էրազմուս+ ծրագրին այսպիսի հնարավորություն տրամադրելու համար: Կուզեի առանձին շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք այս ընթացքում աջակցել ու օգնել են ինձ:

Հրանտ Արիջանյան

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն 

2019թ. մարտի 21-ին, ժամը 12:30-ին ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի նիստերի փոքր դահլիճում (329) «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. միկրոէլեկտրոնիկայի արդի հիմնախնդիրները, մարտահրավերները և լուծումները» թեմայով զեկուցմամբ հանդես կգա ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀԱՊՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնի վարիչ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը:

...

Մասնակցի´ր «Թելադրություն» նախագծին Ագրարային համալսարանում

Մասնակցի´ր «Թելադրություն» նախագծին Ագրարային համալսարանում 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը միանում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարած «Թելադրություն» նախագծին՝ համալսարանում բացելով թելադրության հարթակ: Նախագծի շրջանակում մարտի 30-ին՝ ժամը 13:00-ին Ագրարային համալսարանում (Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, երրորդ հարկ, փոքր դահլիճ) կանցկացվի թելադրություն, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ անկախ տարիքից, սեռից, մասնագիտությունից: Նախագծին մանրամասնորեն ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք այցելել հետևյալ հղումով: 

...

Հանդիպում «Արկոլադ» ՓԲԸ-ի տնօրենի հետ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մարտ 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
24 25 26 27 28 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10