hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Մարտ 13

Մասնակից 105 ուսանողից 12-ն այսուհետ

«բացիլակիր» են 

Մարտի 13-ին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը հավաստագրեր հանձնեց համակարգչային AutoCad ծրագրի խորացված ուսուցմանը մասնակցած և քննությունը հաջողությամբ հանձնած ուսանողներին: Շնորհավորելով, պարոն Մակարյանը նկատեց, թե ձեռք

բերված գիտելիքները, հմտությունների այս գործիքակազմը կօգնեն, որ հեշտությամբ գտնեն իրենց տեղը աշխատաշուկայում: Նա հորդորեց երիտասարդներին, որ լինեն գործուն և գիտելիքի նկատմամբ իրենց հետաքրքրություններով վարակեն նաև մյուսներին: Այս նախաձեռնությունը շարունակական կլինի: «Քիչ հետո, նույն այս լսարանում ռեկտորատի նիստի ընթացքում պետք է քննարկենք ակադեմիական պարտքեր ունեցող և մեծ ժամաքանակով բացակայած ուսանողների հարցը: Բայց որքան հաճելի է, երբ լավագույններին խրախուսելու առիթներն ավելի հաճախադեպ են»,-վստահեցրեց պրոռեկտորը և շնորհակալություն հայտնեց պրոֆեսոր Արա Ամիրյանին, դասախոսներին, որոնք հաջողությամբ իրականացրին ծրագիրը:
105 մասնակցից միայն 12-ն է հաջողությամբ հանձնել քննությունն ու հենց նրանց էլ շնորհեցին հավաստագրեր: Տեխնոլոգիական ֆակուլտետի ուսանողուհիներ Ամալյա Իսկանդարյանը և Իվետա Արզումանյանը նախնական գիտելիքներ ունեին AutoCad-ից, սակայն գործիքակազմին ավելի խորությամբ տիրապետելու նպատակով մասնակցեցին դասընթացին և շատ գոհ էին արդյունքներից:
Լուսինե Սարգսյանը, որը նախաձեռնությունը փայլուն կերպով կյանքի կոչած դասախոսներից է, փաստեց, թե միշտ հաճելի է աշխատել այն ուսանողների հետ, որոնք լավ են հասկանում գիտելիքի դերը և նպատակասլաց են: «Դուք այսուհետ համակարգչային այս ծրագրի «բացիլակիրներ» եք և մաղթում եմ, որ հաջողությամբ վարակեք մյուսներին»:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն 

2019թ. մարտի 21-ին, ժամը 12:30-ին ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի նիստերի փոքր դահլիճում (329) «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. միկրոէլեկտրոնիկայի արդի հիմնախնդիրները, մարտահրավերները և լուծումները» թեմայով զեկուցմամբ հանդես կգա ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀԱՊՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնի վարիչ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը:

...

Մասնակցի´ր «Թելադրություն» նախագծին Ագրարային համալսարանում

Մասնակցի´ր «Թելադրություն» նախագծին Ագրարային համալսարանում 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը միանում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարած «Թելադրություն» նախագծին՝ համալսարանում բացելով թելադրության հարթակ: Նախագծի շրջանակում մարտի 30-ին՝ ժամը 13:00-ին Ագրարային համալսարանում (Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, երրորդ հարկ, փոքր դահլիճ) կանցկացվի թելադրություն, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ անկախ տարիքից, սեռից, մասնագիտությունից: Նախագծին մանրամասնորեն ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք այցելել հետևյալ հղումով: 

...

Հանդիպում «Արկոլադ» ՓԲԸ-ի տնօրենի հետ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մարտ 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
24 25 26 27 28 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10