hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Մարտ 12

Մագիստրանտները պրակտիկա կանցկացնեն Գերմանիայում

ՀԱԱՀ «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի մի խումբ ուսանողներ կմեկնեն Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարան (ՎԿԳՀ)՝ պրակտիկա անցկացնելու նպատակով։ ՎԿԳՀ-ի համապատասխան ծրագրի համակարգող, պրոֆեսոր Յոհաննես Հոլցները վերջերս մեր համալսարանում քննություն անցկացրեց «Ագրարային մենեջմենթ» ծրագրի 1-ին կուրսի

մագիստրանտների համար․ հաղթող ուսանողները ՎԿԳՀ-ում պրակտիկա անցկացնելու հնարավորությունից բացի նաև այդ համալսարանում հետագայում ուսումը շարունակելու հեռանկար ունեն։ Գոհացուցիչ է, որ պրակտիկան Գերմանիայում անցկացնելու հնարավորություն ստացան ԱՄՋ 1-ին կուրսի բոլոր 6 մագիստրանտները՝ Նունե Ստեփանյանը, Մելս Մինասյանը, Սվետլանա Ավագյանը, Արամ Հայրապետյանը, Հմայակ և Լուսինե Հովհաննիսյանները: Անցկացվեց նաև Գերմանիայում ուսումը շարունակելու նպատակով Էրազմուս+ ծրագրի կողմից տրամադրվող կրթաթոշակի համար նախատեսված քննություն: Վերջինիս մասնակցում էին Գերմանիայում արդեն պրակտիկան ավարտած, ներկայումս «Ագրարային մենեջմենթ» միաջզգային մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի 3 մագիստրանտներ, որոնցից կրթաթոշակ կտրամադրվի մեկին` Հռիփսիմե Անդրեասյանին, որը հաջորդ` տեսական կիսամյակը (սկսած մարտի 15-ից) կշարունակի ՎԿԳՀ-ում։
Վերոնշյալ քննությունից առաջ ՀԱԱՀ-ի և Վայհենշտեֆանի համալսարանի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրում սովորող մեր մագիստրանտները «Քայլ քո երազանքի իրական ապագան» խորագրի ներքո ներկայացրեցին իրենց անցած ուղին: Խոսեցին ծրագրի շնորհիվ իրենց ստացած հիանալի հնարավորությունների, առավելությունների մասին, 1-ին կուրսում Գերմանիայում անցկացրած պրակտիկայի, ստացած գիտելիքների ու կենսափորձի մասին։ «Ուրախ ենք լինել մի մասնիկը այս մեծ և համերաշխ ընտանիքի և մեծ սիրով սպասում ենք ձեզանից յուրաքանչյուրին»,-նշեցին նրանք:
«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի մասին տեղեկատվությամբ հանդես եկավ նաև պրոֆեսոր Հոլցները։ Առհասարակ, նրա այցից ԱՄՋ մագիստրանտները և աշխատակիցները քաղեցին առավելագույնը․ նա անցկացրեց ևս մեկ սեմինար «Բորսաներ, արժեթղթեր, պորտֆելներ» թեմայով, իսկ համալսարանի աշխատակիցների և ուսանողների համար` մեկ այլ սեմինար «Հացահատիկի շուկայի վերլուծություն» թեմայով: Սեմինարները շատ բովանդակալից էին, տեղեկատվությամբ հարուստ և անցան բավականին հետաքրքիր և բուռն քննարկումների մթնոլորտում:


«Ագրարային մենեջմենթ» ծրագրի թիմ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն 

2019թ. մարտի 21-ին, ժամը 12:30-ին ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի նիստերի փոքր դահլիճում (329) «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. միկրոէլեկտրոնիկայի արդի հիմնախնդիրները, մարտահրավերները և լուծումները» թեմայով զեկուցմամբ հանդես կգա ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀԱՊՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնի վարիչ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը:

...

Մասնակցի´ր «Թելադրություն» նախագծին Ագրարային համալսարանում

Մասնակցի´ր «Թելադրություն» նախագծին Ագրարային համալսարանում 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը միանում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարած «Թելադրություն» նախագծին՝ համալսարանում բացելով թելադրության հարթակ: Նախագծի շրջանակում մարտի 30-ին՝ ժամը 13:00-ին Ագրարային համալսարանում (Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, երրորդ հարկ, փոքր դահլիճ) կանցկացվի թելադրություն, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ անկախ տարիքից, սեռից, մասնագիտությունից: Նախագծին մանրամասնորեն ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք այցելել հետևյալ հղումով: 

...

Հանդիպում «Արկոլադ» ՓԲԸ-ի տնօրենի հետ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մարտ 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
24 25 26 27 28 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10