hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Մարտ 11

Պաշտպանված սպառողն իրազեկ սպառողն է.

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված գիտաժողով ՀԱԱՀ-ում

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ագրարային համալսարանում կազմակերպել էր «Կրթության և գիտական հաստատությունների դերը սպառողների իրավունքների պաշտպանության հարցում» թեմայով գիտաժողով, որին ներկա էին ՀԱԱՀ-ի

և այլ համալսարանների գիտնականներ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև ՍԱՏՄ մասնագետներ: 

IMG_7996


Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնավորապես շեշտադրել է սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության գործում հենց սպառողին գործընթացի մեջ ներգրավելու անհրաժեշտությունը: «Մենք մեր առջև սպառողից գիտնական պատրաստելու խնդիր չենք դնում, սակայն սննդամթերքի պարզ օգտագործողից իրազեկ և իր իրազեկության շնորհիվ պաշտպանված սպառող պատրաստել մենք պարտավոր ենք»,- նշել է պարոն Ուռուտյանը: Նա հավաստիացրել է, որ Ագրարային համալսարանն իր գիտական ու ուսումնական ներուժով պատրաստ է նպաստել սպառողի իրավունքների ու շահերի պաշտպանությանը:


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսեց սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր պատկան մարմինների փոխկապակցված գործունեության անհրաժեշտության մասին` շեշտելով, որ սննդի անվտանգությունը պետք է ապահովել «դաշտից մինչև պատառաքաղ» գաղափարի հաշվառմամբ:


Ոլորտի մասնագետները խոսեցին նաև գիտական հետազոտությունների արդյունքները սպառողին ավելի հասանելի դարձնելու անհրաժեշտության մասին: ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Ի-Վի-Էն գինու ակադեմիայի դասախոս, ՀԱԱՀ ԱՈՒԿ-ի նախկին դասախոս Դավիթ Պիպոյանը խոսեց գիտական մոտեցումները հանրամատչելի դարձնելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ սպառողի շահերի պաշտպանության բնագավառում ռիսկի հաղորդակցությունը գնալով ավելի կարևոր նշանակություն է ձեռք բերում և սպառողը պետք է պատշաճ կերպով իրազեկ լինի այս առումով:

«Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում ռիսկի գնահատողը, կառավարողը և ռիսկի հաղորդակցողն աշխատում են միասին: Սա ունի կարևոր նշանակություն, որովհետև, ցավոք սրտի, այն ռիսկը, որը հասկանում է սպառողը և այն ռիսկը, որը տեսնում է սննդի ռիսկը գնահատողը, իրարից էականորեն տարբերվում են: Մի դեպքում մենք գործ ունենք գիտական հետազոտությունների, մյուս դեպքում սպառողի պատկերացումների հետ»,-իր զեկույցում ընդգծեց պարոն Պիպոյանը:

Աղբյուրը՝ snund.am

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն 

2019թ. մարտի 21-ին, ժամը 12:30-ին ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի նիստերի փոքր դահլիճում (329) «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. միկրոէլեկտրոնիկայի արդի հիմնախնդիրները, մարտահրավերները և լուծումները» թեմայով զեկուցմամբ հանդես կգա ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀԱՊՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնի վարիչ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը:

...

Մասնակցի´ր «Թելադրություն» նախագծին Ագրարային համալսարանում

Մասնակցի´ր «Թելադրություն» նախագծին Ագրարային համալսարանում 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը միանում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարած «Թելադրություն» նախագծին՝ համալսարանում բացելով թելադրության հարթակ: Նախագծի շրջանակում մարտի 30-ին՝ ժամը 13:00-ին Ագրարային համալսարանում (Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, երրորդ հարկ, փոքր դահլիճ) կանցկացվի թելադրություն, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ անկախ տարիքից, սեռից, մասնագիտությունից: Նախագծին մանրամասնորեն ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք այցելել հետևյալ հղումով: 

...

Հանդիպում «Արկոլադ» ՓԲԸ-ի տնօրենի հետ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մարտ 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
24 25 26 27 28 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10