hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Մարտ 11

TOPAS. պրակտիկ ուսուցում իրական աշխատանքային միջավայրում

«Տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության ագրարային ուսուցման ոլորտում» TOPAS Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի աշխատանքներն ամենաեռուն շրջանում են: Մարտի 5-ին TOPAS-ի աշխատանքային խմբի անդամները կազմակերպել էին հերթական հանդիպումը ներքին շահակիցների՝ այս անգամ Ագրոբիզնեսի և

տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի ուսանողների և դասախոսական անձնակազմի հետ:
Հանդիպման սկզբում TOPAS-ի աշխատանքային թիմի անդամ, Ագրոբիզների և տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Լիանա Խաչատրյանը ներկայացրեց ծրագրի առանձնահատկությունները, գլխավոր նպատակը, թիրախային խմբերը, ինչպես նաև մինչ այժմ ծրագրի շրջանակում կատարված գործողությունները: Նա անդրադարձավ նաև TOPAS-ի շրջանակում ուսանողների պրակտիկաների կազմակերպման արդիականացման և արդյունավետության բարձրացման հարցին, պրակտիկաների նոր մոդելի ներդրման խնդրին ու հրամայականին:
Հաջորդ բանախոսը՝ Ագրոբիզնեսի և  տնտեսագիտության  ֆակուլտետի դեկան և TOPAS-ի աշխատանքային թիմի անդամ Էդուարդ Ղազարյանը, ներկայացրեց «Ագրոէկոնոմիկա և սննդարադյունաբերության էկոնոմիկա» կրթական ծրագրի ուսումնական պլանում կատարված փոփոխությունները, դրանց նպատակներն ու հրամայականը, որոնք նույնպես կատարվել են TOPAS-ի շրջանակում: Նա հանգամանորեն ներկայացրեց նաև կատարվող առարկայական բարեփոխումներն ու հատկապես պրակտիկաների՝ մեկ կիսամյակում միավորելու ու անցկացնելու անհրաժեշտությունը: TOPAS-ի ամենամեծ հրամայականը պրակտիկաների արդյունավետության բարձրացումն է և ուսանողակենտրոն ուսուցման ներդրումը, որի շնորհիվ ուսանողը պասիվ վիճակից կանցնի գործուն, ակտիվ կարգավիճակի:
Արտաքին կապերի դեպարտամենտի պետ, TOPAS-ի համալսարանական համակարգող Գարեգին Համբարձումյանը խոսեց այս ծրագրի շրջանակում նախատեսվող վերապատրաստումների առանձնահատկությունների մասին, ներկայացրեց թիրախային խմբերը, մրցույթներին մասնակցելու մեխանիզմն ու տեղեկատվության ստացման աղբյուրները: Ուսանողների հետաքրքության և մասնակցության խթանման նպատակով նա հայտնեց, որ մի քանի օրից այդ ֆակուլտետի 4 ուսանողներ իրենց երկամսյա պրակտիկան կանցնեն Մեծ Բրիտանիայում: Հատկանշական է, որ TOPAS-ի շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն ոչ միայն սովորելու, այլև պրակտիկ աշխատանք կատարելու հյուրընկալող համալսարաններում:
TOPAS ծրագրի գլխավոր նպատակն է լրացնել Ուկրաինայի, Հայաստանի և Ուզբեկստանի` ԽՍՀՄ-ից ժառանգած գյուղատնտեսական բարձրագույն կրթական համակարգում առկա բացը, ներդնել և բարելավել կրթական վերջնարդյունքների վրա հիմնված և կարողություններին միտված մասնագիտական գործնական ծրագրեր: «Համալսարանի և գործատուների միջև գործակցության խթանումն ու իրական աշխատանքային միջավայրում պրակտիկ ուսուցման իրականացումը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին ու շնորհվող որակավորումներին համապատասխան շրջանավարտների թողարկմանը։ Հարդյունս ծրագրի, կմշակվեն ագրարային կրթության այն գործիքները, որոնք կնպաստեն ուսուցման ընթացքում գործնական հմտությունների ձեռքբերմանը, և տեսության վրա հիմնված կրթությունից անցում կկատարվի գործնականին»,-նշեց պարոն Համբարձումյանը:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն 

2019թ. մարտի 21-ին, ժամը 12:30-ին ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի նիստերի փոքր դահլիճում (329) «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. միկրոէլեկտրոնիկայի արդի հիմնախնդիրները, մարտահրավերները և լուծումները» թեմայով զեկուցմամբ հանդես կգա ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀԱՊՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնի վարիչ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը:

...

Մասնակցի´ր «Թելադրություն» նախագծին Ագրարային համալսարանում

Մասնակցի´ր «Թելադրություն» նախագծին Ագրարային համալսարանում 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը միանում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարած «Թելադրություն» նախագծին՝ համալսարանում բացելով թելադրության հարթակ: Նախագծի շրջանակում մարտի 30-ին՝ ժամը 13:00-ին Ագրարային համալսարանում (Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, երրորդ հարկ, փոքր դահլիճ) կանցկացվի թելադրություն, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ անկախ տարիքից, սեռից, մասնագիտությունից: Նախագծին մանրամասնորեն ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք այցելել հետևյալ հղումով: 

...

Հանդիպում «Արկոլադ» ՓԲԸ-ի տնօրենի հետ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մարտ 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
24 25 26 27 28 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10