hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Մարտ 08

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Ագրարային համալսարանի սիրելի գործընկերուհիներ և ուսանողուհիներ, սրտանց շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առթիվ, ցանկանում ձեր մասնագիտական և անձնական-ընտանեկան նպատակների ու երազանքների իրականացում։ Կանայք մեծ դերակատարում ունեն ընդհանրապես գյուղատնտեսության ոլորտում և մասնավորապես ագրարային կրթության ու գիտության ասպարեզում: Մեր ոլորտում կանանց, այսպես ասենք՝ մրցակցային առավելությունը աշխատանքի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքն է, հաճախ հուզական,

բայց այնուամենայնիվ ստեղծագործական մոտեցումը, արտակարգ աշխատասիրությունը, նվիրվածությունն ու խանդավառությունը։ Պատահական չէ, որ աշխատանքային այն միջավայրերում են ավելի մեծ հաջողություններ գրանցվում, որտեղ կանանց վերապահված է տղամարդկանց հավասար պրոֆեսիոնալ դերակատարության հնարավորություն և ստեղծագործելու, արարելու ազատություն։ Մենք շարունակաբար փորձելու ենք ձեզ հետ միասին ապահովել աշխատելու և սովորելու հենց այդպիսի միջավայր։
Ես լիահույս եմ, որ ձեր անգնահատելի պրոֆեսիոնալ աջակցությամբ, սիրելի՛ կանայք, մենք համալսարանում ընթացող բարեփոխումները կուղղորդենք դեպի տրամաբանական հաջողության հանգրվան։ Ձեզ հետ մենք ուժեղ ենք, և ես հավատացած եմ, որ միասին մենք հրաշքներ կարող ենք գործել լսարանում ու գիտական լաբորատորիայում։ Նաև հավատացած եմ, որ մեր ջանքերն ավելի ուշ, մեր ապագա շրջանավարտների ուժերով որակական փոփոխություններ է բերելու դաշտում, ֆերմայում, գյուղատնտեսական արտադրության ու գիտության տարբեր բնագավառներում։
Գարնանային գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի և, ինչպես ընդունված է մեզանում՝ նոր մեկնարկած կանանց միամսյակի առթիվ կցանկանայի շնորհակալություն հայտնել համալսարանի բոլոր կանանց և աղջիկներին՝ ուսանողական կյանք նոր ոտք դրած ուսանողուհուց մինչև մեր վաստակաշատ կին գիտնական-դասախոսները՝ իրենց ամենօրյա աշխատանքով ու ուսմամբ ընդհանուր նպատակների իրականացումը մոտեցնելու համար: Մաղթում եմ, որ ձեր կյանքում սովորական օրերը շատ քիչ տարբերվեն տոնական օրերից։ Խաղաղություն ու բարգավաճում ձեր ընտանիքներին ու մեր հայրենիքին։

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն 

2019թ. մարտի 21-ին, ժամը 12:30-ին ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի նիստերի փոքր դահլիճում (329) «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. միկրոէլեկտրոնիկայի արդի հիմնախնդիրները, մարտահրավերները և լուծումները» թեմայով զեկուցմամբ հանդես կգա ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀԱՊՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնի վարիչ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը:

...

Մասնակցի´ր «Թելադրություն» նախագծին Ագրարային համալսարանում

Մասնակցի´ր «Թելադրություն» նախագծին Ագրարային համալսարանում 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը միանում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարած «Թելադրություն» նախագծին՝ համալսարանում բացելով թելադրության հարթակ: Նախագծի շրջանակում մարտի 30-ին՝ ժամը 13:00-ին Ագրարային համալսարանում (Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, երրորդ հարկ, փոքր դահլիճ) կանցկացվի թելադրություն, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ անկախ տարիքից, սեռից, մասնագիտությունից: Նախագծին մանրամասնորեն ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք այցելել հետևյալ հղումով: 

...

Հանդիպում «Արկոլադ» ՓԲԸ-ի տնօրենի հետ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մարտ 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
24 25 26 27 28 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10