hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Փետրվար 25

ՈՒսումնական պլանների արդիականացմանն ուղղված քննարկումներ ֆակուլտետներում

ՈՒսումնական պլանների արդիականացումը, առարկայական ծրագրերի վերանայումը և ծանրաբեռնվածության թեթևացումը ՀԱԱՀ կրթական բարեփոխումների կարևորագույն մաս են կազմում: Ռեկտորի հանձնարարությամբ ֆակուլտետներում ձևավորված աշխատանքային խմբերն

ինտեսնիվ քննարկումներ են անցկացնում այս ուղղությամբ:
Անցած շաբաթվա ընթացքում ռեկտոր Ուռուտյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը, ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Դանիել Հայրապետյանը և համալսարանի Որակի գնահատման և ապահովման կենտրոնի ներկայացուցիչները վերոնշյալ հարցերը քննարկեցին Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների ու Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների աշխատանքային խմբերի հետ: Պարոն Ուռուտյանը մասնավորապես կարևոր համարեց նոր ուսումնական պլանները կազմելիս մանրամասնորեն ուսումնասիրել արտերկրի գործընկեր բուհերի ուսումնական պլանները և դրանք համադրելով ՀԱԱՀ-ում ներկայումս գործող ուսումնական պլանների հետ՝ բենչմարկինգի (հենանշման) միջոցով տեղայնացնել արտասահմանյան համալսարանների լավագույն փորձը: 


Նախատեսվում է Ագրարային համալսարանում բակալավրիատի կրթությունը դարձնել 4 տարի (ներկայիս 4 տարի 7 ամսվա փոխարեն), առարկաների կիսամյակային ծանրաբեռնվածությունը՝ 5-6 առարկա մեկ ուսումնական կիսամյակում: Բակալավրիատի ուսումնական պլաններում կներառվի մեկ աշխատանքային կիսամյակ, որի ընթացքում ուսանողները կաշխատեն գործատուների մոտ՝ ձեռք բերելով մասնագիտական գործնական հմտություններ և որոշակի աշխատանքային փորձ:

IMG_7570


Ուսումնական պլաններն արդիականացնելու հարցում ռեկտորը կարևորեց նաև ագրարային ոլորտի գործատուների առաջարկների ներառումը. «Ի վերջո մենք նրանց համար ենք մասնագետներ պատրաստում և պետք է հաշվի առնենք գործատուների դիտարկումները»,-նշեց պարոն Ոռուտյանը՝ հավելելով, որ արդիական մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ ունեցող մրցունակ կադրեր պատրաստելու և կրթություն-արտադրություն խզված կապը վերականգնելու առումով գործատուի կարծիքը կարևոր նշանակություն է ձեռք բերում:

 

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մինչև 35 տարեկան երիտասարդ գիտաշխատողներին, հետազոտողներին և մագիստրոսներին հրավիրում է մասնակցելու «Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողովին՝ նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հիմնադրման 60-ամյակին:
Գիտաժողովը կայանալու է 2019թ. սեպտեմբերի 25-27-ը:
Գիտաժողովի ծրագիրը մասնակիցներին կուղարկվի լրացուցիչ: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև

...

Բաց դաս Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (CHANGE MANAGEMENT) Ինտերակտիվ դասընթաց բիզնես խորհրդատուների համար

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (CHANGE MANAGEMENT)

Ինտերակտիվ դասընթաց բիզնես խորհրդատուների համար

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստան է հրավիրել բիզնես խորհրդատվության ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող բացառիկ փորձագետ, բեսթսելերի հեղինակ և հեղինակավոր քոուչ Ջանեթ Փութին՝ հայաստանյան բիզնես ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռելով մասնակցելու հատուկ ինտերակտիվ դասընթացի՝ միտված փոփոխությունների կառավարման գործնական հմտությունների զարգացմանը։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
31 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10