hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Շաբաթ, Փետրվար 23

ՀԱԱՀ դասախոսն արժանացել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալի

Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին։ 9 տարի շարունակ իրականացվող ծրագրի իրականաց-

մանը ներգրավվել են պատմության և մշակույթի ոլորտի ավելի քան 250 հեղինակավոր գործիչներ, որոնք պարբերաբար այցելել են զորամասեր, հանդես եկել 1000-ից ավելի դասախոսություններով: Նրանցից մեկն էլ ՀԱԱՀ Հասարակական գիտությունների ամբիոնի հայոց պատմության դասախոս, դոցենտ Գուրգեն Վարդանյանն է:
Նախարարը կարևորել է ծրագրի դերը զինծառայողների հայրենասիրական դաստիարակության գործում և պատվոգրերով ու հուշամեդալներով պարգևատրել ծրագրին ակտիվորեն մասնակցած մի խումբ արվեստագետների ու գիտնականների։ Պարգևատրվողների շարքում էր պարոն Վարդանյանը, որը զինծառայողների ազգային-հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ներդրման, ինչպես նաև զորամասերում հայ մշակույթը և պատմությունը լավագույնս ներկայացնելու համար ՊՆ նախարարի կողմից արժանացել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալի և պատվոգրի:

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10