hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Փետրվար 22

Կրթությունը ոչ թե նպատակ է, այլ երազանքներին հասնելու միջոց

ՀԱԱՀ 137 աշխատակից հաջողությամբ ավարտեց անգլերենի ուսուցման առաջին փուլը

Հաջողությամբ ավարտելով անգլերենի դասընթացների առաջին փուլը, Ագրարային համալսարանի 137 աշխատակիցներ փետրվարի 21-ին ստացան հավաստագրեր: Ինչպես արդեն տեղեկացրել ենք համալսարանի ղեկավարությունը,   կարևորելով անգլերենի՝ որպես  համընդհանուր

լեզվի իմացության կարևորությունը, ՀԱԱՀ լեզվի ուսուցման կենտրոնի հետ նախաձեռնել և իրականացնում է օտար լեզվի ուսուցման դասընթացեր՝ վճարելով վարձավճարի կեսը: Երկամսյա դասընթացների առաջին փուլը մեկնարկել էր նոյեմբերին, ձևավորվել էր անգլերեն լեզվի ուսուցման 11 խումբ՝ 4 տարբեր լեզվական մակարդակներով: Ինտենսիվ դասընթացների ընթացքում մասնակիցները բարելավել են անգլերենի իմացության մակարդակը, կարողանում են ավելի վստահ շփվել այդ լեզվով:


ՀԱԱՀ լեզվի ուսուցման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Շահինյանը, շնորհավորելով առաջին փուլի շրջանավարտներին, նկատեց, որ համալսարանում անգլերեն սովորելու ցանկություն ունեցողների թիվը օրեցօր ավելանում է. «Ողջունելի է, որ ոչ երիտասարդ մարդիկ ցանկություն ունեն սովորել անգլերեն և հասնել նոր ձեռքբերումների, ի վերջո կրթությունը ոչ թե նպատակ է, այլ միջոց երազանքներին հասնելու համար»,- նշեց տիկին Շահինյանը՝ կարևորելով առհասարակ շարունակական կրթության դերը մարդու կյանքում:


ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը դասընթացի առաջին փուլն ավարտողներին մաղթեց նորանոր հաջողություններ՝ կարևորելով ագրարային ոլորտի մասնագետների ոչ միայն մասնագիտական գիտելիքների ու կարողությունների, այլև լեզվական հմտությունների շարունակական բարելավումը. Դա նրանց ավելի մրցունակ կդարձնի որպես մասնագետ, հնարավորություն կտա ներգրավվել միջազգային ծրագրերում, անգլերենով դասավանդել համալսարանում, վերապատրաստվել և դասախոսություններ կարդալ արտերկրի մեր գործընկեր համալսարաններում: Պրոռեկտորը նշեց, որ աշխատակիցների համար նախատեսված օտար լեզվի դասընթացները լինելու են շարունակական, իսկ ուսանողների լեզվական իմացության մակարդակը բարելավելու նպատակով նոր ուսումնական պլանները կազմելիս ամենայն հավանականությամբ կիրառվի այս դասընթացների մոդելը: Առաջիկայում Ագրարայինի ուսանողներն օտար լեզուներ կուսումնասիրեն ըստ լեզվական իմացության տարբեր մակարդակների՝ նախապես հանձնելով լեզվական իմացության մակարդակը ստուգող թեստեր:


Այնուհետև պարոն Մակարյանն անգլերենի ինտենսիվ դասընթացների առաջին փուլն ավարտած ՀԱԱՀ դասախոսներին և ուսումնաօժանդակ կազմի ներկայացուցինչներին հանձնեց համապատասխան լեզվական մակարդակը հաջողությամբ ավարտելու վերաբերյալ հավաստագրեր: Դասընթացի մասնակիցներն անգլերենով շնորհակալություն հայտնեցին դասընթացավարներին (Վաչագան Գրիգորյան, Անահիտ Աբրահամյան, Երանուհի Խաչատրյան, Տաթև Խաչատրյան, Ամալյա Սողոմոնյան, Դիաննա Միրզոյան)` համբերատար և բարեխիղճ աշխատանքի, իսկ ՀԱԱՀ ղեկավարությանը՝ նման հնարավորություն ընձեռնելու և աշխատակիցների մրցունակության բարձրացմանը նպաստելու համար:

 

Արտադրական պրակտիկա Գերմանիայում

Հայկական Տնտեսագիտական միության 2019 գիտաժողով

Իտալիայի Տուշայի համալսարանում ունեցած վերապատրաստման արդյունքների շնորհանդես-հաշվետվություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10