hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Փետրվար 21

Համալսարանը թևակոխեց հաստատութենական հավատարմագրման հերթական փուլ 

Փետրվարի 15-ին ՀԱԱՀ-ի և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն (ՈԱԱԿ) հիմնադրամի միջև կնքվեց պայմանագիր համալսարանի հաստատութենական հավատարմագրման երկրորդ շրջափուլը սկսելու վերաբերյալ: Այդ գործընթացի շրջանակում

փետրվարի 11-ից Համալսարանի որակի գնահատման և ապահովման (ՈԳԱ) կենտրոնում սկսվել էին հանդիպումներ ՀԱԱՀ ռեկտորի հրամանով Համալսարանի52344300_285269958835340_3390943076091428864_n հաստատութենական հավատարմագրման նպատակով ստեղծված հանձնախմբերի հետ: Քննարկումների նպատակն էր ըստ հավատարմագրման չափանիշների ինքնավերլուծության զեկույցի մշակման ընթացքը համակարգելն ու հանձնախմբերի՝ նախկինում կատարած հետազոտություններին ծանոթանալը:
Անցած շաբաթվա ընթացքում ՈԳԱ կենտրոնի տնօրեն Մարիամ Մովսիսյանը, կենտրոնի որակի կառավարման բաժնի վարիչ Արա Ամիրյանը և հետազոտող Նինել Մոսոյանը քննարկումներ ունեցան ՀՀ մասնագիտական կրթության հավատարմագրման 10 չափանիշներից 4-ի հանձնախմբերի հետ: Տարբեր ամբիոնների ներկայացուցիչներից կազմված հանձնախմբերի քննարկումների առարկա դարձան կառավարմանն ու վարչարարությանը, առաքելությանն ու նպատակներին, հաստատութենական և ծրագրային հավատարմագրման գործընթացների առանձնա-հատկություններին, ինչպես նաև համապատասխան նախորդ հանձնախմբերի կատարած աշխատանքների արդյունքներին ու յուրաքանչյուր չափանիշով նախատեսված չափորոշիչների վերլուծությանն առնչվող հարցեր:
Հանդիպումների ընթացքում ՈԳԱ կենտրոնի մասնագետները ներկայացրեցին կրթության որակի ապահովման ժամանակակից համակարգը, որակի ապահովման առանձնահատկությունները, արտաքին գնահատման գործընթացը որպես որակի հավաստման և շարունակական բարելավման գործիք:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց բոլոր հանձնախմբերի համակարգողների հետ պարբերաբար իրականացնել հանդիպումներ իրենց թիմերի հետ, անհրաժեշտության դեպքում հրավիրել ՈԳԱ կենտրոնի աշխատակիցներին՝ պահանջվող վերլուծություններն իրականացնելու նպատակով պարզաբանումների համար:

 

Արտադրական պրակտիկա Գերմանիայում

Հայկական Տնտեսագիտական միության 2019 գիտաժողով

Իտալիայի Տուշայի համալսարանում ունեցած վերապատրաստման արդյունքների շնորհանդես-հաշվետվություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10