hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Փետրվար 20

Ագրոնոմիականն այսուհետ թիմ է՝ ամրակուռ, բռունցքված 

ՀԱԱՀ հիմնարար՝ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արմենակ Տեր-Գրիգորյանը փետրվարի 20-ին հանդիպում ունեցավ ուսանողների հետ: Նա հենց սկզբից նկատեց. «Ֆակուլտետը թիմ եմ համարում, եթե ոչ սիրտ, ապա գլուխ: Դեկանատի նախկին աշխատակիցներին շնորհակալություն եմ հայտնում

տարիների աշխատանքի համար, սակայն կձևավորվի նոր թիմ: Եղած հիմքերի վրա կկառուցենք մեր ամրոցը»:
Դեկանի պաշտոնակատարը խոստացավ, որ այսուհետ իրենց աշխատանքն ավելի թափանցիկ կլինի՝ միտված կրթության և գիտահետազոտական աշխատանքների որակի բարձրացմանը: Շրջափոխման գործընթացը կատարելապես ազնիվ ու արդար իրականացնելու համար որոշումները կկայացնեն դեկանը, ֆակուլտետի ուսխորհրդի նախագահը ու ևս երեք պատվիրակ-ուսանող: Համալսարանում արդեն ստեղծվել է հանձնաժողով, որը մանրակրկիտ կդիտարկի ու կթարմացնի առարկայական ցանկը: Արմատապես կբարելավվի պրակտիկաների արդյունավետությունը, կվերանայվեն անցկացման ժամկետները:
Պարոն Տեր-Գրիգորյանը խիստ կարևորեց կարգապահական հարցերը: Զգուշացրեց, որ հետևողական է լինելու բացակայությունների ու ուշացումների հարցում: Այնուհետև ազատ, անկաշկանդ երկխոսության կոչ արեց: Հարցերը հիմնականում դարձյալ պրակտիկաների արդյունավետության բարձրացմանն էին նվիրված: Իսկ երրորդ կուրսի ուսանողուհի Զարուհին, որ Նորվեգիայում ուսումնական պրակտիկա անցկացնելու հնարավորություն է ունեցել, առաջարկեց, որ կենսատեխնոլոգիաների լաբորատորիայի հնարավորություններն օգտագործվեն ուսումնական գործընթացում:
Հ.Գ. Պարոն Տեր-Գրիգորյանն անտառագետ ուսանողներին տեղեկացրեց, որ երկուշաբթի օրվանից նրանք կարող են վճարովի աշխատանք կատարել Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչությունում, որը հրաշալի փորձառության հնարավորություն է:

 

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մինչև 35 տարեկան երիտասարդ գիտաշխատողներին, հետազոտողներին և մագիստրոսներին հրավիրում է մասնակցելու «Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողովին՝ նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հիմնադրման 60-ամյակին:
Գիտաժողովը կայանալու է 2019թ. սեպտեմբերի 25-27-ը:
Գիտաժողովի ծրագիրը մասնակիցներին կուղարկվի լրացուցիչ: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև

...

Բաց դաս Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (CHANGE MANAGEMENT) Ինտերակտիվ դասընթաց բիզնես խորհրդատուների համար

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (CHANGE MANAGEMENT)

Ինտերակտիվ դասընթաց բիզնես խորհրդատուների համար

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստան է հրավիրել բիզնես խորհրդատվության ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող բացառիկ փորձագետ, բեսթսելերի հեղինակ և հեղինակավոր քոուչ Ջանեթ Փութին՝ հայաստանյան բիզնես ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռելով մասնակցելու հատուկ ինտերակտիվ դասընթացի՝ միտված փոփոխությունների կառավարման գործնական հմտությունների զարգացմանը։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
31 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10