hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Փետրվար 19

Թումանյանով մենք կանք

Գիրք նվիրելու օրն Ագրարայինում

Գիրք նվիրելու գեղեցիկ ավանդույթն ընթերցասեր ագրարայինցիներին համախմբել էր համալսարանի դահլիճում՝ նշելու Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-րդ տարեդարձը և արժևորելու գրքի դերը: ՀԱԱՀ գիտական գրադարանի և Ուսանողական խորհրդի համատեղ կազմակերպած միջոցառման

ընթացքում համալսարանի տաղանդավոր ուսանողների կատարմամբ հնչեցին Մեծ լոռեցու անմահ բանաստեղծությունները՝ նորից ու նորից հավաստիացնելով, որ Թումանյանը միշտ մեզ հետ է ու մեր մեջ: «Թումանյանով՝ մենք կանք, առանց Թումանյանի՝ մենք չկանք»,- ասել է մյուս հանճարեղ լոռեցին՝ Հրանտ Մաթևոսյանը:


Օրվա խորհրդի ու նշանակության մասին խոսք ասաց ՀԱԱՀ գիտական գրադարանի վարիչ Հասմիկ Ադամյանը՝ ուսանողներին կոչ անելով մշտապես պահապանել կապը գրադարանի հետ և միշտ գիրք կարդալ:


Ագրարային համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանն էլ շնորհավորելով բոլորին Ամենայն հայոց բանաստեղծի և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ՝ կարևորեց նման միջոցառումների նշանակությունը գրքի ու գրականության հանդեպ դարեդար մեզ ավանդված սերն ու պաշտամունքը նոր սերնդին ժառանգելու տեսանկյունից: Պարոն Ծպնեցյանը ռեկտոր Վարդան Ուռուտյանի անունից ՀԱԱՀ ուսանողական խորհրդին նվիրեց մասնագիտական գրականություն:


Այնուհետև սկսվեց գրքերի՝ արդեն ավանդական դարձած նվիրատվությունը. միջոցառմանը ներկա գրքասերները մեկը մյուսին և գրադարանին նվիրեցին տարաբնույթ արժեքավոր գրքեր, ինչպես նաև նվեր ստացան ՀԱԱՀ գրադարանից՝ վերցնելով դահլիճում ցուցադրված ավելի քան 700 կտոր հայերեն և օտարալեզու մասնագիտական ու գեղարվեստական գրքերից իրենց նախընտրածը:


Հովհաննես Թումանյանի 150-ամյակն ու Գիրք նվիրելու օրը նշվեցին նաև ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում և Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում:

 

Արտադրական պրակտիկա Գերմանիայում

Հայկական Տնտեսագիտական միության 2019 գիտաժողով

Իտալիայի Տուշայի համալսարանում ունեցած վերապատրաստման արդյունքների շնորհանդես-հաշվետվություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10