hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Փետրվար 06

ABioNet ծրագիրը միտված է ագրարային կրթություն-արտադրություն խզված կապի վերականգնմանը

Փետրվարի 5-ին ՀԱԱՀ-ում տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «ABioNet-կենսաարտադրանքների տեխնոլոգիաների ոլորտում գերազան-ցության հայկական ցանց» ծրագրի ներկայացումը: Հանդիպման նպատակն էր ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների և Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծու-

թյան ֆակուլտետների 3-րդ-4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներին ներկայացնել ծրագրի հնարավորությունները, ինչպես նաև ամրապնդել համալսարանի կապերը գործատուների հետ: Տեղեկատվական հանդիպմանը ներկա էին ագրոբիզնեսի մի քանի հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Գյուղատնտեսության նախարարության, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի պատասխանատուներ:
ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց նման հանդիպումների միջոցով կրթություն-արտադրություն, համալսարան-գործատու կապի ամրապնդումը: Խոսելով համալսարանում ընթացող և սպասվող բարեփոխումների մասին՝ պարոն Մակարյանը նշեց. «Ագրարային համալսարանն այսուհետ մեծ ուշադրություն է դարձնելու արտադրական պրակտիկաների բովանդակությանը: Կրթություն-արտադրություն կապն այլևս չի կարող ձևական բնույթ կրել, ուստի համալսարանը ձեռնամուխ է եղել ուսումնական պլանների վերանայմանը՝ դրանք համապատասխանեցնելով գործատուների իրական պահանջներին»:


ABioNet ծրագրի համակարգող Գայանե Մարմարյանը ներկայացրեց Էրազմուս + ՀԳ2 ծրագրի շրջանակում իրականացվող 36 ամիս տևողությամբ ծրագիրը, որի առանցքային նպատակն է բուհական կրթության, արտադրության և նորարարության միջև կապի հաստատումն ու ամրապնդումը: Այն միտված է նաև եվրոպական գործընկեր համալսարանների հետ համատեղ մագիստրոսական ծրագրերի և/կամ մոդուլների մշակմանը, համատեղ ամառային դպրոցների իրականացմանը, ուսանողների կողմից ստարթափերի մշակմանը, կոնսորցիումի անդամ համալսարանների դասախոսների և ուսանողների շարժունությանը (ի դեպ, ABioNet ծրագրի շրջանակում ՀԱԱՀ ուսանողների համար գործընկեր համալսարաններում երկարատև և կարճատև ուսումնառություն իրականացնելու համար հատկացված է 9 տեղ): Ծրագրի կարևոր բաղադրիչներից է Ագրարային համալսարանի ռեսուրսների արդիականացումը, մասնավորապես՝ ժամանակակից լաբորատոր սաքավորումներով և տեխնիկական միջոցներով վերազինումը: Ծրագրի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
IMG_7158ABioNet ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ի աշխատանքային թիմի կողմից մշակվող, ԵՄ համալսարանների լավագույն փորձի վրա հիմնված մոդուլային մագիստրոսական ծրագրի ներդրման փորձն առաջինն է լինելու Հայաստանում ագրարային մագիստրոսական կրթության ոլորտում և ռազմավարական նշանակություն կունենա մեր երկրի ագրարային ոլորտի մասնագետների պատրաստման գործում:
«Մարիաննա», «Բիոկաթ», «Նատֆուդ» և «Բեկոն պրոդուկտ» ընկերությունների ներկայացուցիչները անդրադարձան այդ ընկերություններում աշխատանքի ընդունվելու համար պահանջվող գիտելիքներին և կարողություններին: Մասնագիտական գիտելիքներից ու հմտություններից զատ նրանք կարևորեցին նաև օտար լեզուների իմացությունը: Ուսանողների մասնագիտական որակները և գործնական հմտությունները բարելավելու ուղղությամբ առանձնացվեցին հետևյալ առաջարկները՝ կրթություն-արտադրություն կապի սերտացում, դասախոսների պարբերական վերապատրաստումներ ոլորտի առաջատար կազմակերպություններում, համալսարանում արդիական սարքավորումներով լաբորատորիաների գործարկում, մասնագիտական առարկաների ժամաքանակի ավելացում, նեղ մասնագիտական առարկաների ներառում մագիստրոսական ուսումնական պլաններում:
Հարկ է նշել, որ կաթնամթերք և մսամթերք արտադրող առաջատար ընկերությունները ներկայացնող պատասխանատուները ՀԱԱՀ-ի շրջանավարտներ էին, ովքեր իրենց կարիերան սկսել են բանվորից կամ լաբորանտից:
Հանդիպման ավարտին ՀԱԱՀ-ում ABioNet ծրագրի համակարգող Գայանե Մարմարյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ նշելով, որ գործատուների դիտարկումները հաշվի կառնվեն մոդուլային մագիստրոսական ծրագիրը կազմելիս: Սա կնպաստի համալսարանում ստացած կրթությունը ագրարային արտադրությունում առկա պահանջներին համապատասխանեցմանը, մասնագիտական աշխատաշուկայում Ագրարայինի շրջանավարտների մրցունակության և բուհի հեղինակության բարձրացմանը:

 

Կրթաթոշակ ասպիրանտական ծրագրի շրջանակում

Մրցույթ Լեյն Կիրկլանդի կրթաթոշակային ծրագրի շրջանակում

Մրցույթ Լեյն Կիրկլանդի կրթաթոշակային ծրագրի շրջանակում

Լեյն Կիրկլանդի կրթաթոշակային ծրագրի շրջանակում տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, շրջակա միջավայրի պահպանության և մի շարք այլ ոլորտներում մագիստրատուրան ավարտած կամ դիպլոմավորված մասնագետները, ասպիրանտները, դասախոսները, հետազոտողները, ովքեր ունեն լեհերենի տարրական իմացություն, լեհերենով (որոշ մասնագիտությունների դեպքում նաև անգլերենով) կրթությունը շարունակելու կամ վերապատրաստվելու հնարավորություն ունեն լեհական առաջատար բուհերում:

...

«Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» ծրագիր

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 1 2

Գրանցվեք նորությունների համար

10