hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Փետրվար 06

ԱՄՔՈՐ-ի հետ հուշագիրը կնպաստի գործնական կրթության շահերին՝ միաժամանակ լուծելով սոցիալական խնդիր

Փետրվարի 5-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը և ԱՄՔՈՐ Հայաստան հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Հուշագրով մասնավորապես նախատեսվում է կազմակերպել ԱՄՔՈՐ-ի «Ապագայի ներդրում երիտասարդների ուսմանը աջակցելով» նախագծի իրազեկում ՀԱԱՀ

մագիստրատուրայում ուսումը շարունակելու ցանկություն ունեցող ուսանողների շրջանում, ընտրված ուսանողների համար ԱՄՔՈՐ-ի ուժերով բիզնես ծրագրեր կազմելու, բյուջետավորման և ներկայացումներ անելու հմտությունների ուսուցում, վերջնական փուլի 5 հաղթողների՝ ՀԱԱՀ մագիստրատուրայի ուսման վարձի մեկ տարի ժամկետով փոխհատուցում: Մրցույթին կարող են մասնակցել մարզերի բնակիչ, սոցիալապես խոցելի ընտանիքների ուսանողները։ Հուշագիրը գործելու է մինչև 2020թ. հունիս՝ շարունակվելու ակնկալիքով:
Ռեկտոր Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց տիկին Գրիգորյանին՝ կարևոր նախաձեռնության համար և նշեց, որ նախատեսվող ուսուցումները լիովին համահունչ են ուսանողներին գործնական գիտելիքներ ու հմտություններ հաղորդելու և առհասարակ որպես արդիական գործնական կրթություն տվող հաստատության՝ համալսարանի վերաբրենդավորման քաղաքականությանը:
Տիկին Գիգորյանը համոզմունք հայտնեց, որ մեկնարկող գործակցությունը կողմերը կդարձնեն շարունակական՝ ընդգրկելով ավելի մեծ թվով ուսանողների, ընդ որում ԱՄՔՈՐ-ի նախընտրած թիրախային խումբը մարզերից եկած ուսանողներն են:
Հուշագրի ստորագրմանը ներկա էին ԱՄՔՈՐ-ի ծրագրերի համադրող Վիկտորիա Ավակովան և ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը:
Մրցույթին մասնակցելու պայմանների մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ, իսկ մասնակցության դիմումը ներբեռնել այստեղից

 

Կրթաթոշակ ասպիրանտական ծրագրի շրջանակում

Մրցույթ Լեյն Կիրկլանդի կրթաթոշակային ծրագրի շրջանակում

Մրցույթ Լեյն Կիրկլանդի կրթաթոշակային ծրագրի շրջանակում

Լեյն Կիրկլանդի կրթաթոշակային ծրագրի շրջանակում տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, շրջակա միջավայրի պահպանության և մի շարք այլ ոլորտներում մագիստրատուրան ավարտած կամ դիպլոմավորված մասնագետները, ասպիրանտները, դասախոսները, հետազոտողները, ովքեր ունեն լեհերենի տարրական իմացություն, լեհերենով (որոշ մասնագիտությունների դեպքում նաև անգլերենով) կրթությունը շարունակելու կամ վերապատրաստվելու հնարավորություն ունեն լեհական առաջատար բուհերում:

...

«Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» ծրագիր

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 1 2

Գրանցվեք նորությունների համար

10