hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Դեկտեմբեր 28

Հավաստագրեր համակարգչային վերապատրաստման մասնակիցներին 

Տվյալագիտության ամբիոնի՝ MS Office, SPSS և STATA ծրագրակազմերի գծով վերապատրաստման ինտենսիվ ծրագիրը հաջողությամբ ավարտած դասախոսները և ուսանողները դեկտեմբերի 28-ին ստացան ավարտական հավաստագրեր: Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի

ուսանողների հանգստի և պարապմունքների սրահում հավաստագրերը հանձնեցին ամբիոնի վարիչ Հակոբ Խաչատրյանը և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ICARE) տնօրեն Արթուր Գրիգորյանը:


Դասընթացի մասնակիցներն այժմ տիրապետում են վերոնշյալ ծրագրակազմերի վերաբերյալ հիմնական գիտելիքների. այժմ նրանք կարող են տեքստային փաստաթղթեր կազմել ու խմբագրել MS Word-ով, աղյուսակներ մշակել և թվաբանական գործողություններ կատարել MS Excel-ով, շնորհանդեսներ պատրաստել Power Point-ով, ինչպես նաև վիճակագրական տվյալների մշակում ու վերլուծություն կատարել SPSS-ի և STATA-ի օգնությամբ:


Դասընթացի մասնակիցներից Սերգեյ Մելոյանը, արտահայտելով նաև մյուս մասնակիցների կարծիքը, նշեց. «Դասընթացի ինտենսիվ ձևաչափը չէր կարող ենթադրել նշված ծրագրակազմերի խորացված ուսուցում, սակայն ձեռք բերված գիտելիքը, մասնավորապես վիճակագրական ծրագրակազմերի վերաբերյալ ստացած տեղեկատվությունը, հենց այն գործիքն է, արժեքավոր այն պաշարը, որը հետագայում կարող է օգտագործվել ըստ անհրաժեշտության՝ դասավանդման և հետազոտական աշխատանքների իրականացման գործընթացում»:

IMG_4311


Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին դասընթացավարներին՝ Տվյալագիտության ամբիոնի դասախոսներ Մանուշակ Գրիգորյանին, Դոնարա Մանուչարյանին, Սուրիկ Կոսեմյանին և Գայանե Պողոսյանին, ինչպես նաև Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի դասախոս Լենա Մամիկոնյանին, ICARE հիմնադրամի աշխատակից Օլգա Շախսուվարյանին, ԱՈՒԿ-ի մագիստրատուրայի ուսանողներ Տաթևիկ Սարգսյանին և Լիլիթ Հովսեփյանին:


Վերապատրաստման ծրագրի իրականացման գործում կուզենայինք առանձնացնել ամբիոնի վարիչ Հակոբ Խաչատրյանի ակտիվ ու շահագրգիռ կազմակերպչական ջանքերը:

 

Արտադրական պրակտիկա Գերմանիայում

Հայկական Տնտեսագիտական միության 2019 գիտաժողով

Իտալիայի Տուշայի համալսարանում ունեցած վերապատրաստման արդյունքների շնորհանդես-հաշվետվություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10