hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Դեկտեմբեր 28

Ուսանողները մասնակցեցին ընտանի կենդանիների նյարդաբանության թեմայով գիտաժողովին

Վերջերս Աղվերանում մասնակցեցի Մանր կենդանիների անասնաբույժների հայկական ասոցիացիայի կազմակերպած՝ «Ընտանի կենդանիների նյարդաբանություն» թեմայով գիտաժողովին, որի հրավիրյալ բանախոսը ռուսաստանցի հայտնի մասնագետ Անդրեյ Ալբուլն էր: Պարոն Ալբուլը ներկայացրեց մանր կենդա-

նիների նյարդաբանական հիվանդությունների առաջացման պատճառները, ախտածնությունը, կլինիկական նշանները, ախտորոշման և ժամանակակից բուժման մեթոդները՝ ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրահատական:
Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողներս գիտաժողովին մասնակցում էինք ասոցիացիայի ներկայացուցիչների և մեր ֆակուլտետի դասախոսների ու ղեկավարների հետ: Հաճելի է գիտակցել, որ ֆակուլտետի դեկանը, քո դասախոսները և ոլորտի պատասխանատուները քեզ վերաբերվում են ոչ թե զուտ որպես ուսանողի, այլ՝ որպես գործընկերոջ:

IMG_2251-20-12-18-16-02


Մասնագիտական զարգացման տեսակետից նման գիտաժողովները, տեղացի և արտերկրի ճանաչված փորձագետների հետ շփումը կարևոր նշանակություն ունեն մեզ համար: Ուստի տեղին է ակնկալել, որ մենք այդպիսի միջոցառումների մասնակցելու ավելի շատ հնարավորություններ կունենանք: Կոնկրետ այս գիտաժողովը մեզ շատ բան տվեց մասնագիտական փորձառության և գործարար կապերի ստեղծման առումով, որի համար ուսանողների անունից շնորհակալություն եմ հայտնում գիտաժողովի հովանավոր Կակադու կազմակերպությանը, Մանր կենդանիների անասնաբույժների հայկական ասոցիացիային և, իհարկե, մեր ֆակուլտետի ղեկավարությանը:


Նունե Ամիրջանյան
Անասնաբուժական բժշկագիտության և
անասնաբուծության ֆակուլտետի ՈւԽ

 

Արտադրական պրակտիկա Գերմանիայում

Հայկական Տնտեսագիտական միության 2019 գիտաժողով

Իտալիայի Տուշայի համալսարանում ունեցած վերապատրաստման արդյունքների շնորհանդես-հաշվետվություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10