hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Դեկտեմբեր 27

«Ոսկե հասկ» 12-րդ մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀԱԱՀ ուսանողական խորհրդի 25-ամյակին

Յուրաքանչյուր տարեվերջ անցնող տարին ամփոփելու, բացթողումներն ու ձեռքբերումները գնահատելու և նոր առաջընթաց նախանշելու խորհուրդ ունի։ Դեկտեմբերի 27-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նոր ղեկավարությունը, պահպանելով ձևավորված լավագույն ավան-դույթները, ձեռքբերումներով հարուստ

2018 թվականն ամփոփեց «Ոսկե հասկ» ավանդական մրցանակաբաշխությամբ: Այս տարի մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր 12-րդ անգամ և նվիրված էր ՀԱԱՀ ուսանողական խորհրդի քսանհինգամյակին։ «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությունը Ագրարային համալսարանի ամբողջ տարվա «հունձքից» լավագույն ոսկե հասկերն ընտրելու առիթն է։ 


Մրցանակաբաշխությունը կազմակերպել էին ՀԱԱՀ ռեկտորատը և ուսանողական խորհուրդը՝ նպատակ ունենալով գնահատել և խրախուսել տարվա ընթացքում համալսարանի կրթական, գիտական, հասարակական և այլ ոլորտներում ակտիվ մասնակցություն և նշանակալի ներդրում ունեցող ստորաբաժանումներին և անհատներին։ Ներկայացված էր վեց անվանակարգ։ Տարվա լավագույն կուրս ճանաչվեց Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրություն» մասնագիտության հինգերորդ կուրսը, լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդը Ագրոնոմիական ֆակուլտետինն է, իսկ լավագույն ուսանողական նախաձեռնությունը՝ TEDxANAU-ն:


«Ուսանողական լավագույն գիտահետազոտական աշխատանք» անվանակարգում «Ոսկե հասկ» մրցանակին արժանացավ Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Արման Տողանյանը, որը նաև նույն ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահն է։ Ընդհանուր կենսաբանության ամբիոնի դասախոս Ալլա Ալեքսանյանը ՀԱԱՀ-ի 2018 թվականի լավագույն երիտասարդ հետազոտող ճանաչվեց: Տարվա լավագույն գործընկերը Արմենիա Վայն ընկերությունն է, որի ներկայացուցիչը պատրաստակամություն հայտնեց շարունակելու գործակցությունը՝ քաջ գիտակցելով, որ «Ագրարային համալսարանը Հայաստանի տնտեսության զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող բուհ է»։


Ամփոփելով մրցանակաբաշխությունն ու անցնող տարին՝ ՀԱԱՀ նորընտիր ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին և մրցանակաբաշխության մասնակիցներին՝ նշելով, որ նրանց ներկայացվածությունը տարբեր անվանակարգերում արդեն վկայությունն է այն բանի, որ կատարված աշխատանքը տեսանելի է և գնահատված բուհի ղեկավարության կողմից։ Գալիք տարում բոլորին մաղթելով նորանոր ձեռքբերումներ՝ պարոն Ուռուտյանը պարգևատրեց անցնող տարվա ընթացքում ՀԱԱՀ ուսանողական խորհրդի 25-ամյակին նվիրված տարբեր մտավոր և մարզական մրցույթներին ակտիվորեն մասնակցած կառույցներին և անձանց։ Ֆիզիկական և մտավոր ներուժը լավագույնս ներդնելու համար ՀԱԱՀ ռեկտորի առաջին կարգի պատվոգրի արժանացավ Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը, իսկ Պարենամթերքի տեխնոլոգիաների և Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների ուսանողական խորհուրդները ստացան համապատասխանաբար երկրորդ և երրորդ կարգի պատվոգրեր։ Ուսխորհրդի նախկին նախագահ Դավիթ Թադևոսյանն էլ պարգևատրվեց ՀԱԱՀ ոսկե մեդալով։ Ի դեպ, ՀԱԱՀ 25-ամյա ՈՒԽ-ն նախօրեին ընտրել է նոր նախագահ՝ Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանող Կարեն Ղարախանյանին, որը մինչ այս ՈՒԽ-ի փոխնախագահն էր։


Օգտվելով առիթից՝ պարոն Ուռուտյանը շնորհավորեց Ագրարայինի ուսանողներին և աշխատակիցներին գալիք տոների առթիվ. «Մաղթում եմ, որ 2019 թվականը լինի ձեռքբերումներով ու հաղթանակներով լի շրջադարձային տարի, և տարեվերջին բոլորս հպարտանանք առաջ ընթացող մեր համալսարանով»,- նշեց նորընտիր ռեկտորը։


Շնորհավորանքի խոսքեր ասացին նաև տարբեր անվանակարգերի մրցանակները հանձնող մյուս ղեկավարները՝ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը, գիտության գծով պրոռեկտոր  Հրաչյա Ծպնեցյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը, Վարչատնտեսական դեպարտամենտի պետ-պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, մրցանակների արժանացած ուսանողների ու երիտասարդ դասախոսների ներկայացրած ֆակուլտետների դեկանները։


Ի դեպ, ուսանողական խորհրդի 25-ամյակին նվիրված այս մրցանակաբաշխությունն առանձնահատուկ նշանակություն ուներ ներկայիս պրոռեկտորներ, ՀԱԱՀ շրջանավարտներ Ռոբերտ Մակարյանի և Հրաչյա Զաքոյանի համար, քանի որ երկուսն էլ ուսանողական տարիներին իրենց ներդրումն են ունեցել ուսխորհրդի կազմավորման և կայացման գործում. պարոն Զաքոյանը 1993 թվականին կազմավորված ուսանողական խորհրդի համահիմնադիրներից է, իսկ պարոն Մակարյանը 2003-2011թթ.-ին ղեկավարել է ուսանողական խորհուրդը և «Ոսկե հասկ» մրցանակաբաշխության հիմնադիրներից մեկն է։


Մրցանակաբաշխության տոնական տրամադրությունը, մեր սիրելի ու տաղանդավոր ուսանողների հետ միասին, ժողովրդական և փոփ ժանրերի երգերի գեղեցիկ կատարումներով ապահովեցին Լեյլա Սարիբեկյանը, Սոֆի Մխեյանը, Ռուբեն Սասունցին, Սոնա Ռուբենյանը, Սյուզաննա Մելքոնյանը և Գոռ Սուջյանը։

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10