hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Դեկտեմբեր 27

Կիսամյակի վերջին դասը՝ Կենտրոնական բանկում 

«Մակրոտնտեսական կարգավորում» առարկայի վերջին դասը «Ագրոբիզնես և շուկայաբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներն անցկացրեցին ՀՀ կենտրոնական բանկում: ԿԲ աշխատակիցներն նրանց համար պարզաբանեցին դրամավարկային քաղաքականությունը և դրա գործիքակազմը, ներկայացրեցին

դրամաշրջանառության պատմությունը, Երվանդյան, Արտաշեսյան, Արշակունյաց հարստությունների օրոք հատված մետաղադրամների եզակի նմուշները, Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները:
Ուսանողները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան նաև թղթադրամների երրորդ սերնդի տպագրման ընթացակարգերին և պաշտպանիչ շերտերի առանձնահատկություններին: Նրանց հնարավորություն ընձեռվեց համապատասխան սարքավորումների միջոցով ստուգել տարբեր երկրների թղթադրամների իսկությունն ու պաշտպանիչ շերտի առկայությունը:


«Մակրոտնտեսական կարգավորում» առարկայի դասախոս Անի Գևորգյանը, կարևորելով ուսանողների գործնական փորձը, նրանց պարբերաբար ներգրավում է ֆինանսական համակարգում անցկացվող զանազան մրցույթներում, Կենտրոնական բանկի ֆինանսական կրթման ծրագրերում, որոնց ընթացքում ուսանողները այցելում են առևտրային բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդեր, կենտրոնական դեպոզիտարիա և ֆինանսական այլ կառույցներ: Այդպիսի մրցույթներից մեկի ժամանակ ԱՇ-4 կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Գրիգորյանին «Ռոսգոսստարխ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը արտադրական պրակտիկայի հնարավորություն ընձեռեց: Իսկ Ինեկոբանկի՝ վերջերս անցկացրած «Խնայելու իմ տարբերակը» մրցույթի հինգ հաղթողներից և դրամական մրցանակ ստացողներից մեկը ԱՊՀ ֆինանսների կառավարում մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Աղավնի Պետրոսյանն էր:

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10