hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Դեկտեմբեր 21

Գոհար Ոսկանյանն Ավեիրուի համալսարան կատարած այցի մասին 

Էրազմուս+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում 2018թ․-ի դեկտեմբերի 2-ից 8-ը գործուղվել եմ Պորտուգալիա` Ավեիրուի համալսարանում դասավանդելու նպատակով։ Ավեիրուի համալսարանն ընդամենը 45 տարեկան է, ունի բավականին առաջադեմ և հետաքրքիր գիտակրթական համակարգ։ Գործուղման ընթացքում

Ավեիրուի համալսարանի աշխատակազմին և ուսանողներին ներկայացրի Հայաստանը և մեր երկրի գիտակրթական համակարգը։ Համալսարանի ասպիրանտներին դասավանդեցի «Գյուղատնտեսության ապահովագրություն» առարկայի որոշ թեմաներ։ Մի քանի ուսանողներ ցանկություն հայտնեցին շարունակելու գործակցությունը, քանի որ իրենց հետազոտական աշխատանքները նվիրված էին գյուղատնտեսության ոլորտին։ Աշխատող ուսանողներին Ավեիրուի համալսարանը հնարավորություն է տալիս կրթություն ստանալ երեկոյան ժամերին, ընդ որում աշխատող ուսանողները ստանում են նույն ծավալի և որակի գիտելիք, որքան ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանողները։ Հենց ուսումնառության տարիներին ուսանողների համար ստեղծվում են ապագա գործատուների հետ շփվելու հնարավորություն:
Շարժունության ծրագրի ընթացքում այցելեցի Ավեիրուի գիտական կենտրոնի գործարան, որի համակարգող Պաուլո Կառվալիոն նշեց, որ երեխաները խաղերի միջոցով ծանոթանում են գիտության տարբեր բնագավառների հիմնական դրույթներին, իսկ մեծահասակներն իրենք են պատրաստում տարատեսակ գիտական աշխատություններ, օրինակ` ռոբոտներ։ Իսկ համալսարանի Տեխնոլոգիաների փոխանցման բաժնում տեղեկացա, որ աշխատակիցները կապ են ստեղծում հետազոտողների և տարբեր կազմակերպությունների միջև՝ հնարավորություն տալով գիտնականներին վաճառել և գործածության մեջ դնել իրենց գիտական արդյունքները, իսկ կազմակերպություններին՝ անմիջապես համալսարանից ձեռք բերել նորագույն գիտական նվաճումները։ Համալսարանի Հաշվապահության և կազմակերպման ինստիտուտի ղեկավար Էլիզաբեթ Վիեիրայի հետ քննարկեցինք Պորտուգալիայի և Հայաստանի գիտակրթական համակարգերի առանձնահատկությունները և պայմանավորվածություն ձեռք բերեցինք հետագայում շարունակելու գործակցությունը  գիտաժողովներին մասնակցելու, հոդվածների տպագրության ուղղությամբ:
Համանման ծրագրերը և գործուղումները շատ կարևոր են ինչպես դասախոսի կայացման և զարգացման համար, այնպես էլ ուղարկող և ընդունող համալսարանների համար։ Մասնավորապես, ես հնարավորություն ունեցա ծանոթանալու նոր գիտակրթական համակարգի մոտեցումներին, ուսումնասիրել նոր մշակույթ, ձեռք բերել արտասահմանցի գործընկերներ և ուսանողներ, հաղթահարել լեզվի իմացության հետ կապված բարդույթները և այլն։ Պակաս կարևոր չէ իմ ստացած գիտելիքներին ու փորձին մեր համալսարանի դասախոսներին և ուսանողներին հաղորդակից դարձնելը:
Աշխատանքին զուգահեռ փորձեցի ծանոթանալ նաև Ավեիրուին։ Հիացած եմ այս փոքրիկ քաղաքի գեղեցիկ տեսարաններով, շենքերով ու շինություններով, բնությամբ, եղանակով, բարի ու ժպտադեմ մարդկանցով։


Գոհար Ոսկանյան
ՀԱԱՀ Ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոն

 

Մրցույթ սկսնակ ձեռներեցների համար

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մինչև 35 տարեկան երիտասարդ գիտաշխատողներին, հետազոտողներին և մագիստրոսներին հրավիրում է մասնակցելու «Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողովին՝ նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հիմնադրման 60-ամյակին:
Գիտաժողովը կայանալու է 2019թ. սեպտեմբերի 25-27-ը:
Գիտաժողովի ծրագիրը մասնակիցներին կուղարկվի լրացուցիչ: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև

...

Բաց դաս Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
31 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10