hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Դեկտեմբեր 20

Հայ-ֆրանսիական նոր գործակցություն՝ համեմված գինով 

Դեկտեմբերի 19-ին Ագրարային համալսարանի գինեսերները հնարավորություն ունեցան ունկնդրելու «Գինեգերծության և խաղողագործության ոլորտի հետազոտություններն ու նորարարությունները Մոնպելյեում», «Կլոնային սորտերի ընտրության օրինակը Ֆրանսիայում» թեմաներով դասախոսությունները: Հրավիրյալ

դասախոսը Սուպագրո գյուղատնտեսական գիտությունների բարձրագույն կրթության ազգային ինստիտուտի (Մոնպելյե, Ֆրանսիա) գինեգործության դասընթացի ղեկավար, միջազգային գործակության պատասխանատու, դոկտոր Պատրիս Լալեմանդն էր:


Ունկնդիրները ծանոթացան Ֆրանսիայում գինիների հավաստագրման առանձնահատկություններին, խաղողի նոր սորտերի ստեղծման ու արտոնագրման գործընթացներին:
Պարոն Լալեմանդը ներկայացրեց նաև Սուպագրո գյուղատնտեսական գիտությունների ինստիտուտի կառուցվածքը, օտարերկրացիների ուսանելու հնարավորությունները:
Դասախոսությունից հետո Ի-Վի_էն գինու ակադեմիայում կազմակերպվեց հայկական և ֆրանսիական սպիտակ և կարմիր գինիների համտես, որն անցկացրեց Սուպագրոյի շրջանավարտ, «Տրինիտի կանյոն այգիներ» ընկերության գինեգործ, Գինու ակադեմիայի դասախոս Արտեմ Պարսեղյանը:


Օրվա ավարտին ՀԱԱՀ արտաքին կապերի դեպարտամենտի աշխատակիցների կազմակերպած ավանդական հայկական հյուրասիրության ընթացքում քննարկվեցին Սուպագրոյի և Ագրարային համալսարանի միջև գիտակրթական ոլորտում գործակցության հնարավոր ուղղություններն ու հեռանկարները, պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու բուհերի միջև սկսել փոխանակման ծրագիր գինեգործության ոլորտում:
Արտաքին կապերի դեպարտամենտը շնորհակալություն է հայտնում գինու ակադեմիայի անձնակազմին ջերմ և պատրաստակամ ընդունելության համար:

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10