hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Դեկտեմբեր 17

Քննարկում կենսաբանական ռիսկերի նվազեցման թեմաների դասավանդման վերաբերյալ 

Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնը հյուրընկալել էր  ՀԱԱՀ շրջանավարտ, CH2M Հայաստանում կենսաբանական

ոլորտում ներգրավման գործակցային ծրագրի վերապատրաստման գծով ղեկավար, կ.գ.թ. Օլեգ Շչերբակովին: Հետաքրքիր և արդյունավետ քննարկում տեղի ունեցավ կենսաբանական ռիսկերի նվազեցմանը վերաբերող ուսումնական նյութերի կիրառման թեմաներով:P1240808
Պարոն Շչերբակովը ներկայացրեց հաղորդում մարդկանց և կենդանիների համար հատուկ վտանգավոր հիվանդությունների և դրանց վերաբերյալ պատրաստված ուսումնական նյութերի մասին: 21-րդ դարում գիտական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ շատանում են նաև սննդածին հիվանդությունների դեպքերը. սա լուրջ սոցիալ-տնտեսական մարտահրավեր է: Սննդածին հիվանդությունների պատճառ է ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդությունների հարուցիչներով, տարատեսակ քիմիական նյութերով աղտոտված սննդամթերքի օգտագործումը: Ելնելով այս խնդրի կարևորությունից՝ աշխարհում ձևավորվել է «մեկ առողջություն» գաղափարը, որի շրջանակում համաշխարհային մի շարք կազմակերպությունների՝ մասնավորապես Առողջության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից պարբերաբար անցկացվող գիտաժողովների ժամանակ տարբեր գիտահետազոտական կառույցներ ներկայացնում են սննդածին հիվանդությունների տարածվածության վերաբերյալ տարբեր գիտական ուսումնասիրությունների արդյունքները: Ինչպես ամբողջ աշխարհը, Հայաստանը նույնպես ապահովագրված չէ սննդածին հիվանդությունների բռնկումներից, որի մասին եղան բազմաթիվ հարցեր և ծավալվեցին քննարկումներ:
Քանի որ Հայաստանի Հանրապետությունը Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ է, դեպի միջազգային պարենային շուկա ինտեգրմանն ուղղված միջոցառումների իրականացումը նախատեսում է սննդամթերքի որակի ու անվտանգության գնահատման կանոնների և մեթոդների ներդաշնակ համակարգի ստեղծում: Համակարգը կայուն կերպով և արդյունավետորեն կիրառելու համար անհրաժեշտ է այն մշտապես բարելավել: Այսօր զգացվում է հմուտ, պատասխանատու, զարգացած մասնագետների խիստ պահանջ, ովքեր իրենց ճիշտ գործողություններով կկարողանան երաշխավոր հանդիսանալ սննդամթերքի արտադրության և սպառման շղթայի բոլոր փուլերում՝ կանխելով սննդածին հիվանդությունների տարածումը ամբողջ երկրում:
Բարելավման գործընթացի մաս են կազմում «Կենդանական ծագման սննդամթերքի միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունները» թեմայով ձեռնարկի ստեղծումը և այդ թեմայի հետ կապված ուսումնական նյութերի պատրաստումը, որը կնպաստի ոլորտի մասնագետների գիտելիքների արդիականացմանը և «մեկ առողջություն» գաղափարի զարգացմանը: Ձեռնարկում նշված են թե՛ մեր երկրի և թե՛ միջազգային հանրության համար արդիական սննդածին հիվանդությունները, իսկ ուսումնական նպատակներով պատրաստված շնորհանդեսները հավանության են արժանացել ամբիոնում ու ֆակուլտետի գիտական խորհրդում և առաջիկայում կկիրառվեն ուսանողների ու մագիստրանտների ուսուցման գործընթացում: Ձեռնարկը բժշկական և անասնաբուժական ոլորտների տարբեր հիմնարկների մասնագետների խմբային աշխատանքի արդյունք է: Ձեռնարկի կազմման գործում մեծ ներդրում են ունեցել ամբիոնի դասախոսներ Վ. Աբրահամյանն ու Ա. Աբովյանը:


Արևիկ Աբովյան
Անասնաբուժական սանիտարական փորձաքննության,
սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնի դոցենտ

 

Մրցույթ սկսնակ ձեռներեցների համար

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մինչև 35 տարեկան երիտասարդ գիտաշխատողներին, հետազոտողներին և մագիստրոսներին հրավիրում է մասնակցելու «Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողովին՝ նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հիմնադրման 60-ամյակին:
Գիտաժողովը կայանալու է 2019թ. սեպտեմբերի 25-27-ը:
Գիտաժողովի ծրագիրը մասնակիցներին կուղարկվի լրացուցիչ: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև

...

Բաց դաս Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
31 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10